478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սովի մատնված երեխաների թիվը չի գերազանցում 5 տոկոսը. փորձագետ
12:39
16 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սովի մատնված երեխաների թիվը չի գերազանցում հանրապետությունում երեխաների ընդհանուր թվի 5 տոկոսը, շաբաթ օրը տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի բնակչության թիվը՝ երեխաների խիստ թերսնման կամ քաղցի խնդիրն այդքան էլ տարածված չէ, որքան երեխաների լիարժեք սննդի խնդիրը», - պարզաբանել է Սարիբեկյանը:

Փորձագետի խոսքերով՝ մանկական սննդակարգում երեխաների աճի համար անհրաժեշտ սպիտակուցների պակասը խոչընդոտում է մանուկների նորմալ աճի զարգացմանը:

«Ժողովրդական առողջապահության հարցերի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, Հայաստանում մինչև 5 տարեկան յուրաքանչյուր վեցերորդ երեխայի մոտ (ինչը կազմում է հանրապետությունում երեխաների ընդհանուր թվի շուրջ 13 տոկոսը) նկատվում է աճի տեմպերի դանդաղում, այսինքն մանուկների աճի և քաշի ցուցանիշները չեն համապատասխանում նրանց տարիքին», - հայտարարել է Սարիբեկյանը:

Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը՝ Սարիբեկյանը նշել է, որ այժմ ՀՀ առողջապահության նախարարությունը UNICEF-ի հետ համատեղ իրականացնում է սակավարյունության դեմ պայքարի ծրագիրը, որը նախատեսում է ալյուրի մեջ միկրոէլեմենտների պարունակության ավելացում, որոնք մտնում են սննդամթերքի գրեթե բոլոր տեսակների բաղադրության մեջ: 

Մասնավորապես ,մայրերի և երեխաների մոտ սակավարյունության խնդիրը լուծվում է ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու միջոցով:

Սարիբեկյանը նաև նշել է երեխաների ճիշտ սննդի ռեժիմի մասին հասարակության իրազեկության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ ուղղված թերսնմամբ տառապող երեխաների իրավիճակի բարելավմանը, ինչպես նաև՝ «Մինչև վեց ամսական երեխային կրծքով կերակրելու խրախուսմանը», «Դասընթացներ ծնողների համար» ծրագրերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: