482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շարունակում է իր ռեստավրացիոն դպրոցների վերականգնման աշխատանքները. փորձագետ
15:46
13 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շարունակում է իր ռեստավրացիոն  դպրոցների վերականգնման աշխատանքները, ասաց արվեստաբանության դոկտոր, Երևանի պետական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական արվեստի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Չուքասզյանը։

«Մենք չեն դադարեցրել մեր ռեստավրացիոն դպրոցների վերականգնման աշխատանքները, այդ հարցն օրակարգային է, և վաղ թե ուշ ռեստավրացիայի մեր դպրոցները կվերականգնվեն»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց Չուքասզյանը։
 
Նա հիշեցրեց, որ վերջին 7-8 տարիների ընթացքում Հայաստանի մի շարք երիտասարդ մասնագետներ, այդ թվում՝ ԵՊՀ արվեստագիտության ֆակուլտետի մասնագետներ, վերապատրաստում են անցել Վենետիկի ռեստավրացիայի միջազգային ակադեմիայում և Ֆլորենցիայի «Պալացո Սպինելի» արվեստի և ռեստավրացիայի ինստիտուտում։

Փորձագետի խոսքերով՝ ներկայումս վերապատրաստում անցած բոլոր երիտասարդ մասնագետները վերադարձել են Հայաստան, բայց ոչ բոլորն են այժմ աշխատում ռեստավրացիայի ոլորտում։ Չուքասզյանը հիշեցրեց, որ Հայաստանն ունի ռեստավրացիոն կենտրոնների պատմություն, մասնավորապես, ԵՊՀ-ում գործել է կավե իրերի ռեստավրացիայի կենտրոն, իսկ Հնագույն ձեռագրերի պահոցում՝ Մատենադարանում գործել է ռեստավրացիոն դպրոց, որը, մասնավորապես, զբաղվել է ձեռագրերի վերականգնմամբ։

«Ցավոք, ներկայումս ռեստավրացիոն աշխատանքների կազմակերպումը հենց Հայաստանում չի անցկացվում։ Մենք փորձել ենք գերմանացի մասնագետների հետ ռեստավրացիայի կենտրոն ստեղծել ԵՊՀ-ում և նույնիսկ որոշ պայամանավորվածություններ ենք ձեռք բերել, բայց գերմանական կողմը չկարողացավ ֆինանսավորման համապատասխան աղբյուրներ գտնել»,- ասաց Չուքասզյանը։

Ավելի վաղ Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կստեղծվի ռեստավրատորների դպրոց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: