486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսական արջուկ» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվեց Երևանում
18:16
12 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական արջուկ» ռուսաց լեզվի միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվեց Երևանում։  

Հայաստանում մրցույթն անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համատեղ։

«Տվյալ մրցույթի հիմնական նպատակը՝ երեխաների մոտ սովորելու ցանկության զարգացումն է, առարկայի մասսայականացումը։ Մենք ցանկանում ենք առարկան ավելի հետաքրքիր դարձնել»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը։

Նրա խոսքերով, «Ռուսական արջուկը» փորձնական ծրագիր է, մրցույթին մասնակցում է երևանյան չորս դպրոցների՝ Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի, Չեխովի անվան թիվ 55 դպրոցի, Շահմուրադյանի անվան թիվ 85 և ՌԴ պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոցի 250 աշակերտներ։ Միաժամանակ, «Այբի» տնօրենն ասաց, որ 2010 թվականին մրցույթը կանցկացվի հանրապետության բոլոր շահագրգռված դպրոցներում։

«Առաջադրանքները ներկայացված են խաղային ձևաչափով, որպեսզի երեխան, նույնիսկ չիմանալով պատասխանը, կարողանա այն գուշակել։ Դա արված է նրա համար, որպեսզի չլինեն զրո միավոր ստացած երեխաներ։ Այնուամենայնիվ, առաջադրանքներն աստիճանաբար բարդանում են»,- նշեց Սահակյանը` հավելելով, որ մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մեկ ամսից։

««Այբ» հանրակրթական հիմնադրամը նախատեսում է ընդլայնել Հայաստանում միջազգային դպրոցական մրցույթների ցուցակը և անցկացնել նաև բնագիտական առարկաների և լեզուների մրցույթներ»,- ասաց նա։

Իր հերթին «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց ռուսաց լեզվի և հայ-ռուսական բարեկամության կարևորությունը։ 

Մասնավորապես նա նշեց, որ ռուսաց լեզուն միշտ նպաստել է աշխարհում հայկական էպոսի և հայ գրականության առաջխաղացմանը։ «Հայաստանը և Ռուսաստանը միշտ եղել և մնում են միմյանց կողքին»,- ասաց Կրիվոպուսկովը։

«Ռուսական արջուկ՝ լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու՝ մաթեմատիկա բոլորի համար» միջազգային մրցույթի «կրտսեր եղբայրն է»։

«Այբ» հիմնադրամն առաջին անգամ 2009 թվականին պաշտոնապես Հայաստանում  անցկացրեց «Կենգուրու» մրցույթը, որին մասնակցեց աշակերտների աննախադեպ թիվ՝ 30 567 հոգի։ Հաղթողները մեկնեցին Ռումինիա՝ ամառային ճամբար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։