484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
2009թ.-ի 9 ամսում Հայաստան է վերադարձվել հետախուզման մեջ գտնվող 15 անձ
16:11
12 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009թ.-ի 9 ամսում Հայաստան է վերադարձվել հայ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 15 անձ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ, գնդապետ Վարդան Եղիազարյանը:

Նա նշեց, որ 2009թ.-ի առաջին 9 ամսում ՀՀ ԱԿԲ հայտերի օգնությամբ հաջողվել է պարզել 81 մարդու գտնվելու վայրը (2008թ.-ի 95-ի համեմատ), նրանցից 70 ձերբակալվել է (54`  2008-ին), իսկ 15-ը վերադարձվել Հայաստան (20՝ 2008-ին):

«Հատուկ ուշադրություն է դարձվում ծանր կամ հասարակական լայն արձագանք առաջ բերած հանցագործություններ գործած անձանց հետախուզմանը»,- ընդգծեց Եղիազարյանը:

Ինտերպոլի ԱԿԲ պետը նշեց, որ 2009 թ.-ին Ինտերպոլի գծով, հայ իրավապահ մարմինների հայտերով, անցնում է 259 մարդ, որից 18-ը անհետ կորած մարդիկ են(5-ին արդեն հայտնաբերել են) և 10 ինքնությունը չպարզված դիակ (մեկի ինքնությունն արդեն պարզվել է):   

Այս առնչությամբ Եղիազարյանը նշեց, որ Ինտերպոլի ԱԿԲ առաջնահերթային խնդիրներից մեկը ՀՀ իրավապահ մարմիններին օգնելն է հանցագործների որոնման, անհետ կորածների հայտնաբերման և ինքնություններ պարզելու գործում:

Բացի այդ, ԱԿԲ հատուկ հաղորդագրություններ է ներկայացնում Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, դրամակեղծման, ավտոմեքենաների առևանգման, արվեստի առարկաների գողության, ինչպես նաև «Հազարամյակ» ծրագրով անցնող անձնաց մասին (ծրագիր, որը զբաղվում է հարավ-եվրոպական կազմակերպված հանցավորությամբ):

Եղիազարյանը հայտնեց, որ 2009 թ.-ի առաջին 9 ամսում 33 նման հաղորդագրություն է ուղարկվել:

Գնահատելով Ինտերպոլի ԱԿԲ աշխատանքը Հայաստանում՝ Եղիազարյանը հայտարարեց, որ այն աշխարհում լավագույններից մեկն է համարվում: «Մեր բյուրոն այժմ ԻՆտերպոլի 188 մասնակից երկրների թվում լավագույններից մեկն է համարվում աշխատանքի լավ կազմակերպման, գործունեության արդյունավետության, ինչպես նաև աշխատակիցների և ղեկավարության պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,- ասաց նա:

Նրա խոսքով դրա վառ ապացույցը Ինտերպոլի եվրոպական կոմիտեի կազմում Հայաստանի ընտրվելն է, ինչպես նաև Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության՝ Հայաստանի ԱԿԲ-ին տված գնահատականները:

Եղիազարյանը նշեց նաև, որ ԱԿԲ ղեկավարությունն ու աշխատակիցները ակտիվ մասնակցում են Գլխավոր վեհաժողովի նիստերին, սերտորեն համագործակցում ԱՊՀ երկրների ԱԿԲ-ի հետ:

Ընդ որում նա նշեց, որ չնայած ԱԿԲ համագործակցում է Ինտերպոլի բոլոր 188 անդամ-պետությունների հետ, հատկապես սերտ համագործակցություն է ծավալվել եվրոպական տարածաշրջանի երկրների հետ՝ Ռուսաստան, Լեհաստան, Գերմանիա, Շվեդիա, Թուրքիան, ինչպես նաև ԱՄՆ, Իրան, ԱՄԷ: -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: