481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար Ջորջ Բենսոնը միակ համերգով հանդես կգա Երևանում
14:13
12 Նոյեմբերի 2009

Համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնը հայ հանդիսատեսին կներկայացնի իր գործիքային և վոկալ կոմպոզիցիաները։

Ջորջ Բենսոնն առաջին անգամ միակ համերգով հանդես կգա Երևանում, համերգը նոյեմբերի 12-ին տեղի կունենա Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Ամերիաբանկի գլխավոր գրասենյակի բացմանը նվիրված համերգը կանցկացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ «21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

«Համերգին կկատարվեն ոչ միայն գործիքային կոմպոզիացիաներ, չէ՞ որ դուք գիտեք, որ ես նաև երգիչ եմ։ Իմ հիմնական նպատակն այն է, որ բոլորը կարողանան վայելել խառը երաժշտությունը»,- հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց Բենսոնը։

Բենսոնն ասաց նաև, որ նախօրեին երևանյան ջազ-ակումբներից մեկում ինքը սքանչելի երաժշտություն է լսել։

«Հայաստանում հիանալի երաժիշտներ են»,- ընդգծեց նա։

Գրեմմիի տասնակի մրցանակակիր 66-ամյա Ջորջ Բենսոնը ջազ-երաժշտության պատմության մեջ ամենավառ կիթառահարներից է, ում կատարողական ներկապնակը միշտ առանձնացել է ոճերի բազմազանությամբ՝ սվինգից մինչև հիփ-հոփ, ջազ-ռոքից մինչև smooth-ջազ, ռիթմ-ն-բլյուզից մինչև փոփ-երաժշտություն։

Երաժշտության աշխարհը գերել է Բենսոնին վաղ պատանեկությունից։ 1964-ին նրա առաջին ալբոմի լույս ընծայումը համարվում է Բենսոնի պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը, ինչից հետո առայսօր թողարկվել է մոտ 60 սկավառակ և 30 սինգլ։

Բենսոնին հռչակ են բերել այնպիսի երգեր,կ ինչպիսիք են «Give Me the Night», «Lady Love Me (One More Time)», «Turn Your Love Around», «Inside Love(So Personal)», «In Your Eyes», «This Masquerade». --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: