486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիայում Հայաստանի դեսպանը քննարկել է Միլանի ղեկավարության հետ համագործակցության հարցերը
11:23
12 Նոյեմբերի 2009

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեր Կարապետյանը այցելել է Միլան, որտեղ հանդիպել է նահանգային և քաղաքային իշխանությունների, Միլանի առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստայի (Guido Podesta) հետ հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է երեք ամիս առաջ պաշտոնը ստանձնած նահանգապետին՝ հույս հայտնելով, որ վերջինս կշարունակի Միլանի նահանգապետարանի հայանպաստ գործունեությունը և հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրությունը:

Կողմերը քննարկել են Միլանի նահանգի և Հայաստանի Շիրակի մարզի համագործակցության հեռանկարը, նաև Հայաստանում Միլանի գործարար շրջանակների համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Կարապետյանը հանդիպել է նաև Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեի (Bruno Dapei) հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել կազմակերպել խորհրդի անդամների այցը Հայաստան` հայ գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության ծրագրեր մշակելու նպատակով:

Միլանի քաղաքապետ Լետիցիա Մորատտին (Letizia Moratti) հայ դիվանագետի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել համագործակցություն հաստատելու հայաստանյան որևէ քաղաքի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հաջորդ տարի Միլանում քաղաքապետարանի հովանավորությամբ անցկացնել «Հայաստանի օր»:

Ռուբեն Կարապետյանը մասնակցել է նաև Միլանի Առևտրաարդյունաբերական պալատում կազմակերպված կլոր սեղանին, որի ընթացքում քննարկել է հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության խթանմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարարների հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր:  

Միլանի «Հայ Տանը» դեսպան Կարապետյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Դեսպանը միլանահայությանը ներկայացրել է հայ-իտալական հարաբերությունների ու Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։