484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առողջապահության նախարարության և ուժային կառույցների ներկայացուցիչները քննարկել են A/H1N1 վիրուսի կանխարգելմանն առնչվող հարցեր
11:10
12 Նոյեմբերի 2009

«A» տեսակի «H1N1» ենթատեսակի գրիպի վիրուսի ներբերման կանխարգելման հետ կապված հարցերն են քննարկվել Հայաստանի առողջապահության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Ոստիկանության, պաշտպանության նախարարության, արդարադատության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, քննարկված հարցերը կարևորվել են նրանով, որ աշնան  և ձմռան ամիսներին նկատվում է սուր շնչառական վիրուսային և սեզոնային գրիպով հիվանդությունների աճ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել  է տեղեկություն հանրապետությունում համաճարակային իրավիճակի, բնակչության շրջանում կատարվող կանխարգելիչ և հակահամաճարակային  միջոցառումների  կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղայնացված «Հայաստանում գրիպի «A» տեսակի «H1N1» ենթատեսակի ներբերման կանխարգելման ուղղությամբ ժամանակավոր ուղեցույցներին», որոնք  մշակվել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված  մեթոդական փաստաթղթերի հիման վրա:

Քննարկվել են միջոցառումներ, որոնք նպատակահարմար է իրականացնել հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, զորամասերում:

ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Հայկ Դարբինյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում առողջապահության նախարարությունը կարող է աջակցել բուժաշխատողների վերապատրաստումներ կազմակերպելու հարցում, նաև տրամադրելով դեղեր և պատվաստանյութեր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: