484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+5
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքական որոշման դեպքում երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր կլինի շահագործել 1-2 օրվա ընթացքում
20:03
11 Նոյեմբերի 2009

Երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր կլինի շահագործել քաղաքական որոշում ընդունելուց հետո 1-2 օրվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, երկաթուղային ողջ ենթակառուցվածքը պատրաստ է շահագործման և քաղաքական որոշում ընդունելու դեպքում արդեն 1-2 օրվա ընթացքում ճանապարհը կկարողանա կազմակերպել անհրաժեշտ բեռների փոխադրումը:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներ ապահովելու համար վագոնների հնարավոր պակասությանը, ապա, ինչպես նշեց նախարարը, Հայաստանի և Թուրքիայի երկաթուղային ճանապարհների միջև անվահետքերի լայնության տարբերություն կա, ինչի կապակցությամբ անցումների ժամանակ կամ վագոնները կփոխվեն, կամ բեռները կվերաբեռնվեն:

«Մենք վագոնների քանակի հետ կապված խնդիրներ չենք տեսնում հայ-թուրքական ուղղությամբ բեռների սպասվող հոսքի առնչությամբ բեռնափոխադրումների ապահովման համար»,- ասաց Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նախարարը հայտնեց, որ այսօր Հայաստանում դեպի հայ-թուրքական սահմանը տանող երկու ճանապարհ կա:

Մասնավորապես Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարա գյուղի կողմը տանող ուղղությունը վերականգնվում է Զարգացման ասիական բանկի միջոցներով, իսկ երկրորդ ավտոճանապարհը Գյումրի քաղաքի մերձակայքում նույնպես գտնվում է 2010թ.-ին գյուղական ճանապարհների բյուջետային վերականգնման ծրագրում:  
 
Ընդ որում նախարարն ընդգծեց, որ չնայած հայ-թուրքական հաղորդակցության որոշ ուղղություններ ավելի երկար կլինեն, քան Վրաստանինը, ամեն դեպքում շատ ավելի շահավետ տրանսպորտային սակագներով:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։