478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Սահմանադրական իրավունք» Միություն» կուսակցությունը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը
18:33
11 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Սահմանադրական իրավունք» Միություն» կուսակցությունը կողմ է հանդես գալիս հայ-թուրքական սահմանի բացմանը, չորեքշաբթի հայտարարեց կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։   

2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ կապերի և դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններ, որից հետո երկու երկրի խորհրդարանները պետք է վավերացնեն դրանք:

«Եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից, ապա Հայաստանի խորհրդարանը նույնպես պետք է վավերացնի այդ փաստաթղթերը»,- ասաց նա։

Սակայն, արձանագրությունների վավերացմանը զուգահեռ, քաղաքական գործչի կարծիքով, Հայաստանի խորհրդարանը պետք է հանդես գա հայտարարությամբ, որում հերթական անգամ կարձանագրվեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում պարունակվող դրույթները։

Այս տարվա հոկտեմբերի 10-ին նախագահ Սարգսյանն արձանագրությունների ստորագրման նախօրեին հանդես եկավ հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որի համաձայն, Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություններ չեն կարող կասկածի տակ դնել 1915 թվականի հայոց Ցեղասպանությունը և զրկել հայերին Հայրենիքից, Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց, ստորագրված արձանագրությունները որևէ կերպ չեն կարող վերաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին։

«Արձանագրությունները պետք է վավերացվեն Հայաստանի խորհրդարանի կողմից որոշակի վերապահումով, որի համաձայն հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր պատմական հայրենիքի հատվածից, որը հակառակ միջազգային իրավունքի և մասնավորապես, տարածքային ամբողջականության սկզբունքի, զավթել է Թուրքիան 1918-1920 թթ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում»։

Ըստ նրա, Թուրքիան պետք է գիտակցի, որ «Հայաստանը երբեք չի նահանջի իր օրինական պահանջից՝ իր պատմական հայրենիքի ազատագրումից, եթե նույնիսկ ստորագրվեն տասնյակ նմանատիպ պայմանագրեր կամ փաստաթղթեր»։

Ընդհանուր առմամբ, Բաբուխանյանը նշեց, որ ՍԻՄ-ը կողմ է արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի նախագահի կողմից ձեռնարկվող քայլերին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: