486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախարարություններն իրենց խնամակալության տակ կվերցնեն Կալինինգրադի հայկական կենտրոնը
18:27
11 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի սփյուռքի և մշակույթի նախարարություններն իրենց խնամակալության տակ կվերցնեն չորեքշաբթի Կալինինգրադում բացված հոգևոր-մշակութային կենտրոնը՝ ապահովելով կենտրոնի գրադարանի համալրումը և մշակույթի գործիչների այցերը, Կալինինգրադում կենտրոնի բացման ընթացքում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես հանձնարարել եմ սփյուռքի և մշակույթի նախարարներին իրենց խնամակալության տակ վերցնել մշակութային կենտրոնը և ապահովել գրադարանի պարբերաբար համալրումը, զինումն ուսումնական նյութերով, ինչպես նաև պարբերաբար այստեղ ուղարկել արվեստի գործիչների համերգների, ցուցահանդեսների կազմակերպման նպատակով»,- ասել է Սարգսյանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ինքն էլ Կալինինգրադ է ժամանել ոչ դատարկ ձեռքով։

«Ես այս կենտրոն եմ բերել Հայաստանի վերջին երկու տարվա ընթացքում արվեստի մասին գրքերի և ալբոմների մի ողջ հավաքածու։ Բացի այդ, ձեզ բերել եմ գրական ստեղծագործություն՝ հայկական այբուբենի կրկնօրինակը»,- ավելացրեց հայ առաջնորդը։

Նրա կարծիքով, կրկնօրինակն այբուբենի այսօրվա և անցյալի հիշեցում կդառնա։

«Այն բազմադարյա ուղի է անցել՝ 16 դար, որպեսզի մեզ հասցնի հայերեն լեզվով գրված առաջին նախադասություն դարձած աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»»,- ասաց նա։

«Հուսով եմ, որ ծնողներն այստեղ պարբերաբար կբերեն իրենց երեխաներին։ Այս կենտրոնը պետք է գործող կենտրոն դառնա Կալինինգրադի մարզի ողջ հայ բնակչության և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է հայկական մշակույթը»,- նշել է Սարգսյանը։

Կալինինգրադի մարզում բնակվում է մոտ 15 հազար հայ (մարզային կառավարության տվյալներով, 1989 թվականին նրանց թիվը 1,6 հազար է կազմել), ընդհանուր առմամբ տարածաշրջանի բնակչությունը գրեթե 1 միլիոն է կազմում։

Սարգսյանն առանձին շնորհակալություն է հայտնել նաև Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին և Կալինինգրադում Հայաստանի պատվավոր հյուպատոս, «Լուկոյլ-ԿՄՆ» գլխավոր տնօրեն Յուրի Կաջոյանին կենտրոնի ստեղծման և բացման համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։