480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ արժեթղթերի շուկաների կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Կազանում
17:53
11 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ անդամ-պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի հաջորդ 11-րդ նիստը կկայանա Կազանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության բաժանմունքի արժույթային ֆինանսական քաղաքականության բաժնի պետի տեղակալ Ազամ Ուսմանովը:

«Խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՌԴ ֆինանսական մարմնի ղեկավարն ու որոշում է ընդունվել հաջորդ նիստն անցկացնել Կազան քաղաքում»,- չորեքշաբթի նա ասաց ԱՊՀ անդամ-պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ հոբելյանական նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայկական Ծաղկաձոր քաղաքում:

Իր հերթին, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Անդրանիկ Նորեկյանը նշեց, որ նիստի ընթացքում Խորհրդի՝ առաջիկա տարիների աշխատանքի ծրագրի մշակումն էր կատարվում, որը բաղկացած է շուրջ 12 կետից:

«Ապագայում քննարկվող հիմնական հարցերից է ԱՊՀ անդամ-երկրների օրենսդրության համեմատական վերլուծությունը, որը կարգավորում է արժեթղթերի շուկայի հաշվարկային համակարգի գործառությունը, ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի կարգավորման լիազոր մարմինների՝ Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպություն (International Organization оf Securities Commissions (IOSCO) մտնելուն պատրաստ լինելու համեմատական վերլուծության նախապատրաստությունը, արժեթղթերի շուկայում հարկումների վերաբերյալ հանձնարարականների և ակնարկների տրամադրումը»,- ասաց նա:

Բացի այդ, Նորեկյանի խոսքով, հանձնարարականներ կկազմվեն IOSCO անդամագրվելու և նախապատրաստվելու վերաբերյալ, կտրվի ֆոնդային բորսայի ծառայությունների համար գնագոյացման խնդիրների համեմատական վերլուծությունը, կներկայացվի միասնական լիազոր մարմին ստեղծելու նպատակահարմարության վերաբերյալ միջազգային փորձը, որը կկարգավորի գնագոյացման և շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին կազմալուծելու վերաբերյալ օրենսդրության խնդիրները:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։