480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը չի մասնակցում «Վերին Լարս-Կազբեգի» անցակետի բացման ուղղությամբ Ռուսաստանի և Վրաստանի բանակցություններին
15:43
11 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը չի մասնակցում «Վերին Լարս-Կազբեգի» հսկիչ անցագրային կետի հնարավոր բացման ուղղությամբ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններին, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:  

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Մոսկվայի և Թբիլիսիի միջև բանակցություններում Երևանը որպես միջնորդ է հանդես գալիս Ռուսաստանի սահմանին «Վերին Լարս-Կազբեգի» հսկիչ անցագրային կետի հնարավոր բացման հարցում:

«Նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն չունի Մոսկվայի և Թբիլիսիի միջև բանակցություններում Հայաստանի միջնորդության մասին: Սա երկու երկրների՝ Ռուսաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների հարցն է»,- ասաց Սարգսյանը:  

Ինչ վերաբերում է բեռնափոխադրման հարցում սակագնային քաղաքականությանը, ապա, ինչպես նշեց նախարարը, ոչ մի փոփոխություն չկա, չնայած բանակցությունները տվյալ ուղղությամբ շարունակվում են:  

«Կազբեգի-Վերին Լարս» անցումով երթևեկությունը փակվել էր ռուսական կողմի որոշմամբ 2006թ.-ի հուլիսին: Փակման պատճառը անցակետի նորոգման անհրաժեշտությունն էր և դրա համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին:

Մայիսի սկզբին կայացավ վրաց-ռուսական սահմանին միակ «Վերին Լարս» միջազգային ավտոանցակետի շինարարության ավարտի հետ կապված արարողությունը: «Վերին Լարս-Կազբեգի» անցակետի աշխատանքների վերսկսումը բարդանում է ՌԴ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ:

Հայաստանը շահագրգռված է անցակետի բացմամբ, քանի որ կկարողանա դրա միջոցով տարանցիկ բեռներ ստանալ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: