483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է աղքատության մակարդակի աճ՝ մինչև 25 տոկոս
10:31
11 Նոյեմբերի 2009

Ճգնաժամի հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը կարող է ավելանալ 5 տոկոսային կետով և կազմել 25 տոկոս, երեքշաբթի ասել է Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը (Nienke Oomes)՝ Երևանի պետական համալսարանի ուսանողներին ներկայացնելով «Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցը:

Ինչպես նշել է Օմեսը՝ նավթ արտահանող երկրներում՝ Ադրբեջանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, բնակչության մեկ անձի համար եկամուտների աճի և սոցիալական կարիքների համար ծախսերի  կապակցությամբ աղքատության կրճատում է ակնկալվում:

Միաժամանակ, նրա խոսքերով, նավթ ներկրող երկրներում, մասնավորապես, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում, չնայած սոցիալական ծախսերի որոշակի ավելացմանը՝ ակնկալվում է աղքատության աճ մի շարք գործոնների պատճառով:

Մասնավորապես, ԱՄՀ կանխատեսումներով, բնակչության եկամուտները կնվազեն 5 տոկոսով՝ միայն միգրանտների դրամական փոխանցումների նվազման հետևանքով։

«Աշխատաշուկաներում պահանջարկի թուլացումը կարող է հանգեցնել գործազրկության ավելացման, իսկ փոխարժեքների անկումն արդեն հանգեցրել է սպառողների համար արտահանվող գների որոշակի ավելացման», - ասել է Օմեսը:

Նրա խոսքերով՝ մի շարք երկրների համար ԱՄՀ-ի իմիտացիոն հաշվարկները ցույց են տալիս, որ աղքատության մակարդակը կարող է ավելանալ 5 տոկոսային կետով:

«Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2008 թ.-ի արդյունքներով Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 1,5 տոկոսով՝ 2007 թ.-ի համեմատ և կազմել է 23,5 տոկոս կամ 750 հազար մարդ: Ընդ որում Հայաստանում 2004-2008 թթ.-ին ծայրահեղ աղքատության մակարդակը կրճատվել է 51 տոկոսով և կազմել է 3,1 տոկոս 2008 թ.-ի արդյունքներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: