486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը թույլ կտա Հայաստանին մերձենալ եվրոպական ընտանիքին
19:14
10 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արևելյան գործընկերություն» ծրագիրը թույլ կտա Հայաստանին մերձենալ եվրոպական ընտանիքի հետ, երեքշաբթի Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյի (Diogo Pinto) հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

«Ղազինյանն ընդգծեց, որ այդ ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանին ավելի մոտենալ եվրոպական ընտանիքին` միաժամանակ ընդգծելով, որ համագործակցության այդ նոր հարթակը չպետք է օգտագործվի հակամարտությունների քննարկման համար, այլ այն պետք է ամուր հիմք հանդիսանա հետագա համագործակցության ընդլայնման և ամրապնդման գործում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների և ԵՄ միջև համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Փոխնախարար Ղազինյանը բարձր է գնահատել Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման և միասնական Եվրոպայի ստեղծման գործում: 

Գլխավոր քարտուղար Պինտոն կարևորել է Հայաստանի հետևողականությունը եվրոպական կառույցներին ինտեգրման գործընթացում` ընդգծելով Հայաստանի Եվրոպական շարժման դերակատարությունը եվրոպական խնդիրների և արժեքների տարածման գործում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։