487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Առողջապահության նախարարությունը խնդրում է ԱՀԿ-ին՝ մինչև հունվար խոզի գրիպի դեմ պատվաստանյութ տրամադրել
17:15
10 Նոյեմբերի 2009

ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ խոզի գրիպի դեմ պատվաստանյութ տրամադրելու ժամկետի վերանայման խնդրանքով, ասաց նախարար Հարություն Քուշկյանը:  

Ավելի վաղ ԱՀԿ-ն արդեն վերանայել էր իր որոշումը, համաձայն որի խոզի գրիպի դեմ պատվաստանյութը պետք է տրամադրվի Հայաստանին ոչ թե ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին, այլ 2010 թ.-ի հունվարին, քանի որ պատվաստանյութ ստացողների ԱՀԿ ցուցակի առաջին տեղերում այն երկրներն են, որոնցում արդեն գրանցված են A/H1N1 գրիպի դեպքեր:    

«ԱՀԿ գրաֆիկով նախատեսվում է, որ Հայաստանը պատվաստանյութը կստանա հունվարին, քանի որ մեզ մոտ դեպքեր արդեն գրանցվել են: Սակայն մասնավորապես ԱՀԿ, UNISEF, ՀԲ և USAID կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես խնդրեցի նրանց պատվաստանյութը տրամադրել ոչ թե այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն տարածվել է, այլ մինչ այդ՝ պրոֆիլակտիկ նպատակներով»,- երեքշաբթի Քուշկյանն ասաց լրագրողներին:

Հայաստանում А/H1N1 վիրուսի երեք դեպք է հայտնաբերվել ու լաբորատոր կերպով հաստատվել: Մեկը Իրանի մի քաղաքացի էր, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և մեկնել  Իրան: Իսկ երկու օր առաջ օդանավակայանում ջերմացույցի միջոցով խոզի գրիպի ախտանիշեր են հայտնաբերվել Մոսկվայից ժամանած Հայաստանի երկու քաղաքացիների մոտ: Նրանք բուժվում են Հանրապետական հիվանդանոցում Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի անմիջական վերահսկողության տակ:

Քուշկյանը նշեց, որ պատվաստանյութը Հայաստան ներկրելու հարցերով խորհրդակցություն է անցկացրել հիմնական ներմուծող ընկերությունների հետ, այդ թվում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Հոֆման Լարոշը», «Գլաքսո Սմիթ Կլյայնը», «Նատալի Ֆարմը», «Ֆարմատեքը», «Գոհար ֆարմը», «Նյու Ինթերնեյշնլ Բիզնես ֆարմը», «Ալֆա Ֆարմը»:

«Նրանք պատրաստակամություն են հայտնել գործընկերային աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը կարճ ժամկետներում պատվաստանյութը Հայաստան բերելու հարցում»,- պարզաբանեց նա:

Նախարարի խոսքերով՝ պատվաստումը կանցկացվի պետության միջոցներով, ընդ որում առողջապահության նախարարությունն առանձնացրել է ռիսկային խմբեր, որոնք բնակչության հետ անմիջական շփման են ենթարկվում, մասնավորապես, բժիշկներն ու կենցաղային ծառայության համակարգի աշխատակիցները:

«Պատվաստումն առաջին հերթին կանցկացվի այս խմբերում, հետո ուսանողության շրջանում»,- պարզաբանեց նա:

Քուշկյանն ընդգծեց նաև, որ երեխաների հանդեպ փոքր-ինչ ավելի զգույշ մոտեցում կդրսևորվի:

«Երեխաների պատվաստման համար մենք ուզում ենք ձեռք բերել դեղամիջոցներ, որոնք ավելի անվտանգ են և գրեթե կողմնակի ազեցություններ չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը բանակցում է Glakso Welcome ընկերության հետ այդ դեղամիջոցները երեխաների ու երիտասարդության համար ձեռք բերելու հարցերով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։