486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-3
Եղանակը Երևանում
Հայ
Տնտեսական անկման մակարդակով Հայաստանն առաջատարի դիրքում է. ընդդիմություն
16:57
10 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ռեկորդակիր է տնտեսական անկման մակարդակով մյուս երկրների համեմատ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Նկատի առնելով, որ աշխարհում արձանագրված ՀՆԱ անկման ծավալը միջինը կազմել է 1,5 տոկոս, ՀՆԱ-ի անկման մակարդակը Հայաստանում 2009 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 18 տոկոս, և դա զարհուրելի ցուցանիշ է»,- ասաց նա։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրի տնտեսության անկումը 2009 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 18,3 տոկոս 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Զուրաբյանի կարծիքով՝ վերջին տարում նկատի առնելով տրանսֆերտների ծավալի կրճատումը 40-50 տոկոսով, կարելի է վստահ ասել, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի առաջ է կանգնած։

Միաժամանակ ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ստացվել են ոչ առևտրային բնույթի 672,3 մլն դոլարի միջոցներ։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը կրճատվել է 35 տոկոսով կամ 363 մլն-ով 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Մուտքերի մաքուր հոսքը հունվար-օգոստոսին կազմել է 557,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 882,7 մլն-ի դիմաց։

Ընդդիմադիրի խոսքերով՝ փոխանցումները մնում էին Հայաստանի տնտեսությունը շարժող միակ տարրը։

Ինչպես կարծում է Զուրաբյանը, Հայաստանի նման տնտեսական իրավիճակի միակ բացատրությունը վերջին 11 տարիների ընթացքում հանրապետությունում ձևավորված արատավոր քաղաքական համակարգն է, որն, իշխանության գալով, ծառայում է մի քանի անձանց շահերին։

Այս իրավիճակից միակ ելքն, ինչպես կարծում է ՀԱԿ համակարգողը, առողջ, ազատ մրցակցության և նախաձեռնության ազատ դրսևորման վրա հիմնված ժողովրդավարական իշխանական համակարգի կառուցումն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։