478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական հոդվածները չեն կրճատվի Հայաստանի 2010 թվականի պետբյուջեում. պատգամավոր
15:07
10 Նոյեմբերի 2009

Սոցիալական հոդվածները չեն կրճատվի Հայաստանի 2010 թվականի պետբյուջեում, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքերով, նույնիսկ տնտեսության անկման պայմաններում 2009 թվականին սոցիալական ծրագրերից և ոչ մեկը չի կրճատվել։

«Բոլոր աշխատավարձերն ու կենսաթոշակները, ինչպես նաև սոցիալական վճարումներն իրականացվել են ողջ ծավալով և նախատեսած ժամկետներում։ Դրան հաջողվեց հասնել օտարերկրյա գործընկերներից ներգրաված վարկային միջոցների հաշվին»,- ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 2010 թվականի պետբյուջեի նախագծում բոլոր սոցիալական ծախսերը պահպանվել են։ Նրա խոսքերով, կրճատման են ենթարկվել միայն ոլորտներում կապիտալ ավանդների հետ կապված որոշ ծրագրեր, իսկ մնացած ընթացիկ ծախսերը չեն կրճատվի։

«Հնարավոր է՝ բյուջեի նախագծում դեռևս առանձին հոդվածներում որոշ լրացումներ կատարվեն, քանի որ այն կազմվել է հուլիս-օգոստոսին, իսկ ճգնաժամի պայմաններում իրավիճակը գործնականորեն փոխվում է ամեն ամիս»,- ասաց Մինասյանը։

Նախորդ շաբաթ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2010 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները։ Նոյեմբերի 9-ից 12-ը պատգամավորները կներկայացնեն իրենց առաջարկները, որոնք կքննարկվեն կառավարությունում և այնուհետև կընդգրկվեն խորհրդարանական քառօրյայի օրակարգում։

Կատարված լրացումների ամփոփումից հետո կառավարությունը կկատարի մնացած մշակումները և կրկին կներկայացնի խորհրդարան՝ վերջնական քվեարկության համար։

2010 թվականի Հայաստանի պետական բյուջեի չափը եկամուտների մասով կկազմի 676,6 մլրդ դրամ, իսկ ծախսերի մասով՝ 859,6 մլրդ դրամ՝ 183 մլրդ դրամի դեֆիցիտի դեպքում։ ՀՆԱ ծավալը 2010 թվականին կանխատեսվում է 3 տրլն 214 մլրդ դրամի մակարդակով։

Պետական պարտքն, ինչպես ակնկալվում է, կկազմի 3,960 մլրդ դոլար՝ 1,2-1,3 տոկոս տնտեսական աճի դեպքում։ Դոլարի հաշվարկային փոխարժեքը դրամի նկատմամբ պետբյուջեում գրանցված է 376 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: