486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը
15:00
10 Նոյեմբերի 2009

Երեքշաբթի Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ընդգծել է, որ այս նիստը հոբելյանական է: ԿԲ-ի ղեկավարը նշել է, որ 2003 թ.-ից իր կարգավորիչ գործունեություն սկսած Խորհրդի գլխավոր խնդիրն է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների կարգավորման դաշտում աշխատանքներ տանող պետական մարմինների ղեկավարների, մասնագետների միջև կապերի զարգացումը:

Ջավադյանը նաև ասել է, որ Խորհուրդի խնդիրն է նաև այդ ոլորտում կուտակված փորձի  և առաջավոր գաղափարների անարգել փոխանակման համար համապատասխան պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայի մասնակիցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բնագավառում քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակումը, կարգավորում իրականացնելիս համանման սկզբունքների կիրառումը, այդ թվում՝ նորմատիվաիրավական դաշտի ձևավորումը: 

ԿԲ-ի նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արժեթղթերի շուկայի ներկա իրավիճակը: Նա նշել է, որ Հայաստանը իրականացնում է կենսաթոշակային բարեփոխում, և 2011 թվականից ծրագրվում է անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի:

«Կառավարությունը բավականին լրջորեն է վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին և չի անտեսում նաև դրա մեծ, օժանդակող դերակատարությունը  արժեթղթերի շուկայի զարգացման գործում», - ասել է Ջավադյանը: Նա ասել է նաև, որ այս պահին մշակման փուլում են գտնվում Ներդրումային հիմնադրամների մասին ՀՀ օրենքը և Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որոնց շրջանակներում կարգավորման կենթարկվի ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը: «Համապատասխան օրենսդրական ձեռնարկների արդյունքում երկրի ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ և իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: Հույս կա, զարգացում կապրի նաև կյանքի ապահովագրության ոլորտը», - ասել է Ջավադյանը:

Այսպիսով, նրա խոսքերով, որ բարեփոխման արդյունքում Հայաստանի ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ: Հայաստանի համար նույնպես բացվում է համաշխարհային մասշտաբով նոր ֆինանսական շուկաներ դուրս գալու հնարավորություն:       

Իր խոսքում Ջավադյանն անդրադարձել է նաև Կենտրոնական բանկին՝ հայտարարելով, որ ՀՀ կենտրոնական բանկը և ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս-ը դեռևս 2008 թվականի սկզբից համագործակցում են՝ ձեռնարկելով արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներ:

Ներկա պահի դրությամբ ժամանակավոր հարկային արտոնություններ են նախաձեռնվել  բաժնետոմսերի առաջնային հանրային առաջարկ անցկացնելու և բորսայում ցուցակում անցած թողարկողների արժեթղթերի ցուցակում կազմակերպելու համար: Հանրային բաժնետոմսեր թողարկողների համար շահութահարկի  դրույքը իջեցվում է մինչև 50 տոկոս: Ընկերությունները նաև ազատվում են բորսայում ցուցակման դնելու նպատակով ընկերությանը նախապատրաստելու հետ կապված խորհրդատվական, մարքեթինգային և իրավաբանական ծառայությունների ավելացված արժեքի հարկից:

Հետագայում պետական սեփականության մասնավորեցումը Հայաստանում կիրականացվի ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Հայաստան ֆոնդային բորսայի միջոցով: Ներկայում այս ուղղությամբμ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այսպես, մոտակա ամիսներին թվով հինգ պետական ընկերություն բորսայի միջոցով կվերածվի մասնավորի:

Իր խոսքի ավարտին Ջավադյանն ընդգծել է, որ առաջիկա տարում կշարունակվեն 2007 թվականից մեկնարկած բարեփոխումները, որոնք ուղղված են կապիտալի շուկայի զարգացմանը: Այս ուղղությամբ ծավալվող գործունեությունը ներառում է շուկայի մասնակիցներին (թողարկողներ, ներդրողներ և մասնագիտացված անձինք) սովորեցնելու գործընթացը, ինստիտուցիոնալ ներդրողների (ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամներ) ձևավորումը, տեղեկությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմների մշակումը:

Շնորհակալություն հայտնելով խորհրդին, որ իրեն պատիվ է արվել այս տարի նախագահել նիստերը՝ Ջավադյանը վստահություն է հայտնել, որ խորհրդի հաջորդ նիստերի ընթացքում ևս կհաջողվի ընդունել այնպիսի փոխշահավետ որոշումներ, որոնք կնպաստեն ԱՊՀ երկրներում արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: