481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևոր գործընկեր է Հունգարիայի համար. Հունգարիայի նախագահ
10:28
10 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունգարիան Հայաստանին դիտում է որպես կարևոր գործընկեր, երկուշաբթի Բուդապեշտում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմը:

ՀՀ նախագահը պետական այցով գտնվում է Հունգարիայում:

«Հունգարիան Հայաստանին դիտում է որպես կարևոր գործընկեր, որի հետ պատրաստ է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում խորացնելու համագործակցությունը քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական գործակցության, հումանիտար և այլ ոլորտներում», - մեջբերել են Շոյոմի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմը վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը նշանակալի խթան է` ակտիվացնելու հարաբերությունները երկու երկրների միջև և նշել, որ պետական այցի շրջանակում ստորագրվող փաստաթղթերը և այլ համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքը բավարար իրավական հիմք են ստեղծում հայ-հունգարական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու համար: 

Պետությունների առաջնորդները ընդգծել են, որ չնայած վերջին շրջանում երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության նկատելի դինամիզմին, առևտրատնտեսական փոխգործակցության տեմպերը դեռևս չեն արտացոլոււմ առկա պոտենցիալը:

Միաժամանակ երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու Բուդապեշտում բացվող հայ-հունգարական գործարար համաժողովը նոր լիցք կհաղորդեն գործարար շփումների ակտիվացմանը և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ կնպաստեն Հայաստանի ու Հունգարիայի միջև առևտրաշրջանառության ծավալների աճին:

Սարգսյանն ու Շոյոմը կարևորել են պետական տարբեր մարմինների ու  գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի ու Հունգարիայի տարբեր քաղաքների միջև ուղիղ համագործակցության հետագա զարգացումը: 

Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները կարևորել են երկու երկրների միջև գործակցության հետագա խորացումը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ բազմակողմ այլ ձևաչափերում, մասնավորապես, Եվրամիության Արևելյան քաղաքականության շրջանակում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես առաաջնահերթություն, կարևորում է իր քաղաքականության եվրոպական ուղղությունը և Արևելյան գործընկերության քաղաքականությունը դիտում է որպես նոր հնարավորություն` խորացնելու իր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ-ի անդամ առանձին երկրների հետ:

Շոյոմը նշել է, որ իր երկիրը ուշիուշով հետևում է Եվրոպական նոր հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների առաջընթացին:

Նա ընդգծել է, որ 2011 թ. Եվրամիությունում իր նախագահության ընթացքում Արևելյան քաղաքականությունը լինելու է Հունգարիայի առաջնահերթություններից մեկը:   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։