484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացումը եղել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի առանցքային թեման
19:08
09 Նոյեմբերի 2009

Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացումը դարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հիմնական թեմաներից մեկը, հայտնեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:  

«Հայ-ռուսական հանձնաժողովի գոյության բոլոր տարիներին մենք աշխատում ենք երկու երկրների միջև բարեկամության և փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Այսօր մենք քննարկել ենք Հայաստանում երկաթուղու զարգացման հնարավորությունները»,- երկուշաբթի Ռիժկովն ասաց լրագրողներին:  

Նա նշեց, որ գոհ է Հայաստան կատարած իր այցի արդյունքներից և տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները հասցրել են կառույցի նիստ անցկացնել, դիտարկել մի շարք հարցեր: «Կարելի է ասել, որ այսօր Հայաստանում երկաթուղայինի օր ստացվեց»,- նշեց նա:  

Ռիժկովի խոսքերով՝ Հարավկովկասյան երկաթուղու վարչություն կատարած այցի ժամանակ հանձնաժողովի անդամներին ներկայացվել են Հայաստանում երկաթուղու զարգացման հեռանկարները, ամփոփվել անցյալ տարվա գործունեության արդյունքները: Ռուս համանախագահը նշել է, որ երկաթուղային հաղորդակցության ակտիվացման համար հարկ է մի շարք միջոցառումներ անցկացնել, մասնավորապես, լաստանավային փոխադրումների ակտիվացման մասով:

Ռիժկովը նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո տրանսպորտային փոխադրումների սակագների իջեցումը հնարավոր կդառնա:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։

«ՀԿԵ» ՓԲԸ օպերատիվ տվյալներով՝ ընկերության ներդրումները Հայաստանում 2009 թ.-ի 9 ամսում կազմել են 443,8 մլն. ռուբլի:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: