482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Ձմեռային փառատոն Հայաստան 2009-ը» հանրապետությունում կանցկացվի դեկտեմբերի երկրորդ կեսին. Էկոնոմիկայի նախարարություն
15:38
09 Նոյեմբերի 2009

«Ձմեռային փառատոն Հայաստան 2009-ը» կանցկացվի հանրապետությունում դեկտեմբերի երկրորդ կեսին, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Հայաստանի  էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նա հիշեցրեց, որ 2008 թվականին Հայաստանում արդեն անցկացվել է ձմեռային փառատոն, որը զգալի հետաքրքրություն է առաջացրել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների շրջանում։

Ըստ նրա՝ այս տարի փառատոնը կանցկացվի «Կանաչաստան» հասարակական կազմակերպության կողմից Deem Communications ընկերության աջակցությամբ, որն անցկացրել է փառատոնը 2008 թվականին։

«Նախագիծն արդեն քննարկվում է, և նախնական ծրագրերի համաձայն՝ բոլոր միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում»,- ասաց Ապրեսյանը։

«Ձմեռային փառատոն Հայաստան 2008-ն» անցկացվել է Երևանում դեկտեմբերի 21-ից հունվարի 5-ը։ Փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում տեղի է ունեցել գունեղ շքերթ վառ բեմերի, նվագախմբերի, պարային համույթների, ծաղրածուների և այլ վառ կերպարների մասնակցությամբ։ Անցկացվել են նաև երաժշտական ելույթներ, տիկնիկային ներկայացումներ, կրկեսային համարներ, մանկական բեմականացումներ, ժամանցային խաղեր։

Շքերթին մասնակցել է նաև Ձմեռ Պապը, ով, անցնելով քաղաքի փողոցներով, երեխաներին նվերներ և քաղցրավենիք էր բաժանում։ Փառատոնի շրջանակներում Երևանում անցկացվեցին նաև մի շարք ժամանցային միջոցառումներ, որոնց թվում եղևնիների ցուցահանդես, ձմեռային խաղեր մանուկների համար, երաժշտական երեկոներ։

Առաջին անգամ «Ձմեռային փառատոնը» Հայաստանում անցկացվել է 2007 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։