478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
«ԱՌԿԱ» գործակալության նախագծերը նոր հնարավորություններ են բացում հաճախորդների և շուկայի համար
14:29
09 Նոյեմբերի 2009

Հայկական մեդիաշուկայում հայտնվեց «ԱՌԿԱ» լրատվական գործակալության միանգամից երեք նոր որակյալ նախագիծ: Գործակալությունը նոյեմբերի 6-ին գործարկեց www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը: Վերջինը միավորում է գործակալության նոր նախագծերը՝ www.armbanks.am-ը, www.bonds.am-ը և www.anticrisis.am-ը:

www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը հավակնում է դառնալ Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտը լուսաբանող առաջատար ինտերնետային հրատարակությունը: Բացի օպերատիվ տեղեկատվությունից կայքում հասանելի կլինեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց ֆինանսական համեմատական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն: Կայքի այցելուները կկարողանան օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում տեղադրված է նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ: Բացի այդ, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կայքը թույլ է տալիս լսել «ԱՌԿԱ» գործակալության տնտեսական ձայնային լուրերը։

www.bonds.am կայքում հնարավոր է տեղեկանալ Հայաստանի արժեթղթերի շուկայի նորություններին, բաժնետոմսերի և պարտատոմսերի, պետական արժեթղթերի գործարքների արդյունքներին, ինչպես նաև ծանոթանալ շուկայի մասնակիցների և փորձագետների կարծիքներին և մեկնաբանություններին:

www.anticrisis.am կայքը թույլ է տալիս դիտարկել Հայաստանի տնտեսության  իրավիճակը, մշտապես տեղյակ լինել հակաճգնաժամային ծրագրերի իրագործմանն ուղղված կառավարության քայլերին, թողնել սեփական առաջարկները կամ մեկնաբանությունները կառավարության այս կամ այն որոշման վերաբերյալ՝ կապված ճգնաժամից երկրի դուրս գալու հետ:

Ինչպես պորտալի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԿԱ» գործակալության այս արտադրանքը բոլոր գործընկերներին, այդ թվում նաև բանկերին և վարկային կազմակերպություններին, ինչպես նաև հաճախորդներին հնարավորություն կտա ավելի մանրամասն ծանոթանալ համաշխարհային ֆինանսական նորություններին և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

ԿԲ-ի նախագահն ասել է, որ վերջին կես տարվա ընթացքում Կենտրոնական բանկն իրականացնում է լայնամասշտաբ միջոցառումներ՝ քաղաքացիների ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովն իր հերթին armbanks.am նախագիծը համարել է շուկայի տեղեկատվական թափանցիկության լավ սկիզբ, և ըստ նրա, նախագիծը բանկի բոլոր հաճախորդներին հնարավորություն է տալիս բաց ռեժիմում օգտվել տեղեկատվությունից: Նա  նաև հայտարարել է, որ «մոտ ժամանակներում կարելի է Հայաստանում սկսել տնտեսական թերթի թողարկում և հնարավոր է նաև՝ հեռուստաալիքի հեռարձակում»:

Որպես գործունեության բարձր գնահատականի ապացույց՝ Օվսյաննիկովը «ԱՌԿԱ» գործակալությանը պարգևատրեց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պատվոգրով՝ որպես բանկի լավագույն տեղեկատվական գործընկեր:

«ԱՌԿԱ» գործակալության նոր նախաձեռնության հաջողության կապակցությամբ վստահություն հայտնեց նաև «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը: Միաժամանակ նա կոչ արեց շուկայի բոլոր մասնակիցներին սերտորեն համագործակցել գործակալության հետ, «քանի որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս շփվել հասարակության հետ»: Մելիքյանը նշեց, որ «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն նմանատիպ նախաձեռնություններում:

Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ պորտալի կողմից տրամադրվող տեղեկատվությունը կնպաստի ֆինանսական միջնորդության մակարդակի աճին և ավելի բարձր մակարդակի կհանի հասարակության և բանկերի միջև համագործակցությունը: ՀԲՄ-ի ղեկավարը նոր ինտերնետ ռեսուրսի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։

«ԱՌԿԱ»-ի հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, մասնավորապես, DowJones-ը, Reuters-ը, Internet Security Inc.-ը, Ռոսբիզնեսկոնսալթինգը։

Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ:

Անհրաժեշտ է նշել, որ armbanks.am-ը գործակալության առաջին մասնագիտացված ինտերնետ նախագիծը չէ: 2008թ.-ի հոկտեմբերին «ԱՌԿԱ» գործակալությունը գործարկեց teleсom.arka.am նախագիծը, որը գործում է հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: