487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Մեծ Բրիտանիան ողջունում է հայ-թուրքական մերձեցումը
12:54
09 Նոյեմբերի 2009

Մեծ Բրիտանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարվել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում, որոնց մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը:

Խորհրդակցությունների շրջանակներում Ղազինյանը հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչ  Բրայըն Ֆոլի, ինչպես նաև բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

Հանդիպումների ժամանակ առանցքային էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերը:

Փոխնախարար Ղազինյանը բրիտանական կողմին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները` այդ համատեքստում կարևորելով թե միջազգային կազմակերպությունների, թե առանձին երկրների աջակցությունը:

«Բրիտանական կողմն իր հերթին հավաստել է, որ ողջունում է հայ-թուրքական մերձեցումը, և հույս է հայտնել, որ սկսված գործը կհասնի իր տրամաբանական ավարտին», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՄԹ դիվանագետներն իրենց աջակցությունն են հայտնել նաև ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը` նշելով, որ այն հրաշալի հնարավորություն է ընձեռում ինչպես ներառված երկրների և ԵՄ միջև համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության տեսանկյունից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։