484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակում են գտնվում. Սարգսյան
18:16
06 Նոյեմբերի 2009

Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հավատարմագրերը:

Ինչպես հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է, որ երկար պատմական ճանապարհը երկու ժողովուրդների միջև մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել:  
 
«Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության և կատարելագործման կարիք ունեն: Այդ  իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն»,- ասաց նախագահը:

Երկրի ղեկավարը կարծիք հայտնեց, որ հնարավորությունների ողջ ներուժը  օգտագործված չէ, և կարող են փոխգործակցության նոր հեռանկարներ բացվել:

Դեսպան Տաբատաձեի խոսքով` Նախագահ Սաակաշվիլին ևս մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն:

Նա միաժամանակ ասել է, որ  իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Նախագահի տեսլականը` համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային` չմոռանալով անցյալը:

Հանրապետության Նախագահը և դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով:

Կողմերն անդրադարձել են  նաև Հայաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցերին և համատեղ  միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում և ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։