486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
Մշակութային քաղաքականության հարցերին նվիրված ԱՊՀ երկրների կոնֆերանսն է մեկնարկել Երևանում
14:29
06 Նոյեմբերի 2009

«Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի որոլտի քաղաքականության նոր պրոֆիլը» թեմայով ԱՊՀ երկրների տարածաշրջանային եռօրյա կոնֆերանսը ուրբաթ մեկնարկեց Երևանում:

Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ռուսաստանի գծով Մոսկվայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոյի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Բացման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կոնֆերանսի մասնակիցների համար ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը:

«Ողջունում եմ տարածաշրջանային կոնֆերանսի բոլոր մասնակիցներին, միջոցառում, որը նվիրված է չափազանց կարևոր խնդրի՝ մշակութային քաղաքականությանը: Մշակույթի համար քաղաքականության նպատակների և առաջնահերթությունների սահմանման գործում պետության դերը կախված է մշակույթի և մշակութային քաղաքականության ոլորտի ընդհանուր հայեցակարգային սահմանումից: Հենց այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս տվյալ  կոնֆերանսին, որի հիմնական խնդիրը պետք է դառնա նոր ժամանակի իրողություններին համապատասխան նոր առաջնահերթությունների սահմանումը», - ասվում է վարչապետի ուղերձում:

ՀՀ վարչապետը կարծում է, որ մշակույթի համար քաղաքականությունը պետք է դառնա Համագործակցության երկրների զարգացման հիմնարար ուղղություններից մեկը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ հետխորհրդային տարածքի ժողովուրդները մեծամասամբ նման են՝ ընդհանուր մշակութային ժառանգության շնորհիվ:

«Միաժամանակ հետխորհրդային ժամանակաշրջանը խթանել է Համագործակցության երկրներում մշակութային բազմակարծության հետագա խորացումը: Սակայն մեր քաղաքական և տնտեսական խնդիրների նմանությունը մեզ դրդում է փնտրել ունիվերսալ մեխանիզմներ, նոր պրոֆիլներ մշակույթի քաղաքականության ոլորոտում», - ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ մեկնարկած կոնֆերանսի կարևորագույն խնդիրներից մեկը հասունացած եվրասիական մուլտիկուլտուրալիզմի հետագա զարգացումն է:

Մինչև նոյեմբերի 8-ը տևող կոնֆերանսին մասնակցում են ուսումնասիրողներ և ԱՊՀ երկրների մշակույթի ոլորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Միջոցառումն ուղղված է գաղափարների փոխանակմանը՝ մշակույթի համար քաղաքականությանն աջակցելու և պետական մշակութային քաղաքականության ռազմավարությունների ամրապնդման համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։