486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը պատրաստ է աջակցել Orange Armenia ընկերության գործունեությանը
10:27
06 Նոյեմբերի 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել հանրապետությունում Orange Armenia ընկերության գործունեությանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին Սարգսյանը հայտարարել է France Telecom ընկերության նախագահ Դիդիե Լոմբարի, փոխնախագահ Օլաֆ Սուանտիի, Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի հետ հինգշաբթի կայացած հանդիպման ժամանակ:

Նոյեմբերի 5-ից Հայաստանում մեկնարկում է Orange Armenia երրորդ բջջային օպերատորի գործունեությունը: «Orange»-ը ֆրանսիական France Telecom ընկերության ապրանքանիշն է և մեր երկրում մատուցելու է բջջային կապի ու ինտերնետի ծառայություններ: Ընկերությունը վերջնական արտոնագիրը ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին: Orange-ն իրավունք ունի հեռախոսահամարներ տրամադրել +374(0)55 և +374(0)95 կոդերով՝ համարների տեղաբաշխման 10 տարվա իրավունքով:

«Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է անցել, երբ Ձեզ հետ միասին քննարկում էինքՙ Orange-ի մուտքը Հայաստան: Ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի, այսպես ասենք, մեկ փուլը», - ասել է նախագահը:

Նրա խոսքերով՝ հայկական կողմը շահագրգռված է հեղինակավոր միջազգային բրենդների, կազմակերպությունների մուտքով Հայաստան: ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Orange-ի գործունեությունը դրականորեն է ազդելու ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլև ընդհանրապես բիզնես մթնոլորտի վրա:

Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` այսուհետ ևս օժանդակելու, որպեսզի Orange Armenia-ն կարողանա մատչելի և բարձրակարգ ծառայություններ մատուցել ժողովրդին:

France Telecom ընկերության նախագահ Դիդիե Լոմբարն ասել է, որ այս օրը բացառիկ է Orange-ի համար:

«Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է իրականացնել այն ամենն, ինչի շուրջ Ձեզ հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել հունվար ամսին: Այսօր շարժական բջջային կապի ցանցի հիմնարկեքն է, բացումը. մի բան, որն առանց Ձեր օժանդակության և օգնության չէր կայանա», - ասել է Լոմբարը:

Նրա խոսքերով՝ բացի բջջային հեռախոսացանցից, սա նաև ինտերնետային ցանց է: «Մեր նպատակն է ցանկացած նորամուծություն, նորարարություն բերել Հայաստան», - ասել է Լոմբարը:

Կողմերը համակարծիք են եղել, որ սա երկուստեք շահեկան գործ է. թե Orange-ի համար որպես բիզնես, և թե Հայաստանի տնտեսության համար: ՙ

France Telecom-ի նախագահը նշելով, որ միանգամայն բավարարված է Orange Armenia ընկերության հայաստանյան թիմի աշխատանքից` նախագահին ներկայացրել է իրենց մրցակցային առավելություններն, այն նորարական լուծումները, որոնք առաջարկում են և խոսել է Orange-ի առաջիկա ծրագրերի մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: