480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+33
Եղանակը Երևանում
Հայ
Orange Armenia-ն մտադիր է ամենասիրելի ապրանքանիշը դառնալ Հայաստանում. Orange-ի փոխնախագահ
16:52
05 Նոյեմբերի 2009

Orange Armenia-ն մտադիր է ամենասիրելի ապրանքանիշը դառնալ Հայաստանում, հինգշաբթի Երևանում հայտարարեց ֆրանսիական «Orange» ընկերության Եվրոպայի գծով փոխնախագահ Օլաֆ Սուանտին ընկերության՝ հայկական շուկա դուրս գալու հետ կապված մամուլի ասուլիսի ժամանակ:  

Այսօրվանից Orange Armenia օպերատորն անցնում է հայկական շուկայում բջջային կապի և ինտերնետ ծառայությունների տրամադրմանը։ France Telecom-ի 100 տոկոսանոց դուստր Orange Armenia-ն 5 տարի ժամկետով և  երկարաձգման ևս 15 տարի ժամկետով վերջնական լիցենզիա ստացավ 2008 թվականի նոյեմբերի 19-ին։

Սուանտիի խոսքով` դրա համար ընկերությունն արդեն Հայաստանում շուրջ 100 մլն եվրոյի ներդրումներ է արել՝ ապահովելով ողջ ենթակառուցվածքի շինարարությունը, և մտադիր է շարունակել ներդրումները մոտակա 2-3 տարում՝ ապահովելով որակյալ և ժամանակակից ցանց:

Ընկերությունը շեշտը դնելու է, մասնավորապես, բջջային և Ինտերնետ-ծառայությունների զարգացման, նորարարական ծառայությունների պորտֆելի ներմուծման, գերարագ ինտերնետի մատչելիության վրա:

«Հայաստանը 31-րդ երկիրն է, որտեղ կներկայացվի Orange ապրանքանիշը: Մենք ուժեղ ցանց ենք ստեղծել, հրաշալի գնային առաջարկներ, և կարծում ենք, որ դա աճի նոր ալիք կլինի շուկայի և ընկերության համար»,- ասաց Սուանտին:   

Նրա խոսքով` չնայած այսօր բջջային կապը գրավում է հայկական շուկայի 80 տոկոսը, Orange-ը լուրջ հնարավորություններ է տեսնում հաջող գործունեություն ծավալելու համար:

«Մեր հավակնությունները հայկական շուկայում այն կերպարանափոխելն ու Հայաստանի ամենասիրելի ապրանքանիշը դառնալն է: Մենք վստահ ենք, որ ցանցը ստեղծած թիմը, կկարողանա կատարել իր առաջ դրված նպատակները»,- ասաց Սուանտին:

Իր հերթին Orange (Ֆրանսիա) ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ Դիդիե Լամբարը նշեց, որ ընկերությունը հայկական շուկայում տարբերվելու է նորարարություններով ու տեխնոլոգիաներով:

«Մենք մտադիր ենք հայկական շուկայում օգտագործել ընկերության բոլոր նորարարություններն ու տեխնիկական հանրավորությունները, որոնք մշակվում են Orange-ի 18 լաբորատորիաներում ամբողջ աշխարհում»,- ասաց Լամբարը:

Orange Armenia-ն Հայաստանում աշխատանքը կսկսի 83 տոկոս ծածկույթով, ապահովելով ջջային ցանցի և ինտերնետի հասանելիություն հանրապետության 500 քաղաքներում և գյուղերում: Ընկերությունը ծառայություններ է տրամադրում 2,5G и 3G, ինչպես նաև 3G+ ցանցի տեխնոլոգիաների հիման վրա: Ընկերության ռոումինգը մատչելի է աշխարհի 130 երկրներում: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: