480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը համագործակցության հարցեր է քննարկել Լինսի հիմնադրամի ղեկավարության հետ
15:58
05 Նոյեմբերի 2009

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռաքոուին և առաջին փոխնախագահ Հարութ Սասունյանին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:  

Հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և հիմնադրամի միջև համագործակցության հարցերը:

Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է հայկական ծագմամբ ամերիկյան գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։

Հիմնադրամի 2006-2008թթ ծրագրով, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար, իրականացվել է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։

Հայկական կառավարության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ «Սիլիկոնային հովտի» կենտրոն Սան Խոսե քաղաքում կայանալիք «Արմթեք 2009» գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի երրորդ գլոբալ միջազգային Armtech (Armenian Technology Congress) համաժողովը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում: Պայմանավորվածության համաձայն՝ ArmTech-ն անցկացվում է  հերթափոխով՝ Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում և Հայաստանում:


ArmTech առաջին կոնգրեսն անցկացվել է 2007 թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում։ Կոնգրեսին մասնակցել է աշխարհի շատ երկրների ավելի քան 350 ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացրել են 60 գործարարներ և 11 գործարար ու կրթական կազմակերպություններ։

«ArmTech Congress-08» բարձր տեխնոլոգիաների երկրորդ կոնգրեսն անցկացվեց Երևանում 2008թ. հոկտեմբերի 4-5-ին: Կոնգրեսին մասնակցել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների բազմաթիվ ընկերությունների 250 ներկայացուցիչ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։