478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը նպատակ ունի համագործակցություն զարգացնել Քուվեյթի հետ
10:47
05 Նոյեմբերի 2009

մեծապես շահագրգռված է զարգացնելու քաղաքական երկխոսությունը, տնտեսական ու մշակութային համագործակցությունը Քուվեյթի պետության հետ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման ընթացքում:

«Հայաստանի իշխանությունները պատրաստ են մանրամասնորեն քննարկելու, պատշաճ միջավայր ապահովելու և համակողմանի օժանդակություն ցուցաբերելու Հայաստանում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հարցում», - մեջբերել են նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն իր հերթին վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը մեծ ազդակ կլինի տարբեր բնագավառներում փոխգործակցությունը նոր թափով առաջ մղելու համար` հիմքում ունենալով արաբ ու հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

«Չկա մեր հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որևէ հանգամանք կամ խնդիր: Նման բարձր մակարդակի հանդիպումները կարելի է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր խթան»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, առկա խնդիրների ու հակամարտությունների լուծման գործընթացների շուրջ:

Սերժ Սարգսյանը Քուվեյթի առաջնորդին տեղեկացրել է Հայաստան-Թուրրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի և Արցախյան հիմնախնդրի էության ու բանակցային գործընթացի մասին:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում` միջազգային կազմակերպությունների ու կառույցների շրջանակում:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունների բացումը և երկու երկրների արտգործնախարարությունների միջև մշտական քաղաքական խորհրդակցությունները հնարավորություն կընձեռեն առավել մոտիկից ու համակողմանիորեն հասկանալու միմյանց խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող քննարկումների ու քվեարկությունների ժամանակ առավել հիմնավորված դիրքորոշումների արտահայտման:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: