484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Քուվեյթի ներդրումային հիմնադրամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ
20:02
04 Նոյեմբերի 2009

Քուվեյթի ներդրումային հիմնադրամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ, Չորեքշաբթի հայտարարեց ֆոնդի տնօրեն Բադեր Մոհամեդ ալ-Սահադին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։

«Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրենի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանը որդեգրել է շուկայական ազատ տնտեսության քաղաքականություն և որպես զարգացող երկիր պատրաստ է համագործակցություն ծավալել հիմնադրամի հետ` համապատասխան պայմաններ ստեղծելով տարբեր ներդրումային ծրագրերի հաջող իրականացման համար: Բադեր Մոհամմադ ալ-Սաադն իր հերթին նշել է, որ հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում տարբեր զարգացող երկրներում եւ ուրախ կլինեն համագործակցություն ծավալել նաև մեր երկրի հետ»,- տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Որպես հիմնադրամի կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտներ առանձնացվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, անշարժ գույքի, լեռնահանքային արդյունաբերության բնագավառները: Ձեռք է բերվել պայմանավորվածություն մասնագիտացված աշխատանքային խումբ գործուղելու Քուվեյթ` հիմնադրամի հետ առավել մանրամասն քննարկելու հնարավոր համագործակցության հեռանկարները և  ներդրումային կոնկրետ առաջարկությունները:

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպել է նաև Քուվեյթի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել նրանց հետ այցի արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունը, հայապահպանության և Հայաստանի ու Սփյուռքի միաբանության ապահովման հարցերը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների գործընթացը։

Հայաստանի նախագահը երեքշաբթի երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Քուվեյթ։ Սարգսյանին դիմավորել և նրա հետ կարճատև բանակցություններ է անցկացրել Քուվեյթի շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ- Ջաբեր ալ-Սաբահը։

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Հայաստան-Քուվեյթ» բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։