481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը
17:27
04 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ գահակալության տասնամյակի կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ռուսաստանի նախագահի շնորհակալական ուղերձը կաթողիկոսին է փոխանցել Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

«Ռուսաստանում մեծ հարգանք են տածում հնագույն Հայ Եկեղեցու հանդեպ, որը բազում հարյուրամյակներ շարունակ պահել է քրիստոնեական հավատը: Բարձր ենք գնահատում Ռուս Ուղղափառ և Հայաստանյայց Առաքելական եկեղեցիների միջև ձևավորված բարի հարաբերությունները: Նրանք միշտ հատուկ դեր են ունեցել և ունեն մեր երկրների միջև բարեկամության և վստահության ամրապնդման գործում: Դրա տեսանելի վկայությունն է Մոսկվայում կառուցվող հայկական տաճարը և ռուս ուղղափառ եկեղեցին` Հայաստանի տարածքում»,- ասվում է ուղերձում։

Մեդվեդևի խոսքերով, դրանում, անկասկած, կա նաև անձամբ Կաթողիկոսի ավանդը, իբրև հեղինակավոր կրոնական գործիչ, ով մեծ ուշադրություն է հատկացնում ռուս-հայկական հումանիտար կապերին:

«Դուք նշանակալի ներդրում ունեք նաև միջկրոնական երկխոսության ամրապնդման գործում: Վստահ ենք, որ Ձեր ջանքերը ԱՊՀ Միջկրոնական խորհրդի շրջանակներում, որի համահիմնադիրն է Հայ Առաքելական Եկեղեցին, կնպաստեն խաղաղության և կայունության ապահովմանը Հարավային Կովկասում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորին շնորհակալությունը հայտնեց ՌԴ նախագահի շնորհավորական ջերմ ուղերձի համար` հաստատելով, որ Հայ Եկեղեցին, հավատարիմ երկու ժողովուրդների և Եկեղեցիների միջև առկա բազմադարյա ջերմ, եղբայրական հարաբերությունների ոգուն, պիտի շարունակի իր ջանքերը գործադրել երկու ժողովուրդների և երկրների միջև կապերի առավել ամրապնդման համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: