480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ին Հայաստանում ընդհանուր կրթության ոլորտի հատկացումներն ավելի քան 65 մլրդ դրամ կկազմեն
16:55
04 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ.-ին Հայաստանում ընդհանուր կրթության ոլորտի հատկացումներն ավելի քան 65 մլրդ դրամ կկազմեն, ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

«2010թ.-ին կրթության ոլորտի բյուջետային հատկացումների առյուծի բաժինն ուղղվել է ընդհանուր կրթության ոլորտ: Անխոս, այդ միջոցները բավարար չեն, և ավելի շատ գումար ներդնելու ցանկություն կա, սակայն պետք է իրատեսական լինել և հասկանալ, թե ինչ միջոցներ մենք ունենք այսօրվա դրությամբ»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Բյուջետային հատկացումները կրթության ոլորտի ֆինանսավորման համար 2010 թ.-ին ծրագրված են 95,4 մլրդ դրամի մակարդակում:

Դավթյանի խոսքով, միջնակարգ կրթության եռաստիճան համակարգի ներմուծման նպատակը միասնական կրթական դաշտ ստեղծելն է: 

«Սա կհանգեցնի նրան, որ այն երկրների ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականները, որոնք համապատասխանում են ընդհանուր չափանիշներին, կճանաչվեն ողջ կրթական հարթությունում»,- ասաց նա:  

Խոսելով նման համակարգի շահավետ լինելու մասին՝ Դավթյանն ընդգծեց, որ մի բան է գործ փնտրել, սեփական հնարավորությունները դրսևորել ու նախասիրություններն իրագործել Հայաստանի 3 միլիոնանոց աշխատաշուկայում, մեկ այլ բան է նույնն անել կեսմիլիարդանոց համաեվրոպական շուկայում:

Ընդ որում խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ ավագ դպրոցների հիմնական նպատակը դպրոցականներին կրթելու մասնագիտացված ուղղվածության ապահովումն է:  

«Ես բարեփոխումը տեսնում եմ այն բանում, որպեսզի յուրաքանչյուր դպրոց պարտադիր կարգով մասնագիտացված ուղղվածություն ունենա իր լաբորատոր բազաներով և այլ պայմաններով՝ այդ նպատակի ապահովման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ նպատակներին հասնելու համար ոչ միայն բյուջետային միջոցներ են ներդրվում, այլև համաշխարհային բանկի միջոցները, մասնավորապես, «Կրթության որակն ու համապատասխանությունը» ծրագրերով:

Մայիսի 13-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 25 մլն դոլարի չափով վարկի տրամադրումը՝ «Կրթության որակն ու համապատասխանությունը» երկրորդ ծրագրի համար:

Նախագիծն ուղղված է կրթական ծրագրերի և մեթոդների կատարելագործմանը, առաջնային ուսումնական հաստատություններ ընդունվելու համար երեխաների պատրաստումը և հայկական բարձրագույն կրթությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածություն ինտեգրմանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: