487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը խոստանում է քրեական պատասխանատվությունից ազատել զինկոմիսարիատներ կամավոր ներկայացած անձանց
16:44
04 Նոյեմբերի 2009

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որի համաձայն զինվորական ծառայությունից խուսափած, բայց աշնանային զորակոչի ընթացքում զինծառայություն անցնելու ցանկություն հայտնած զորակոչիկները կազատվեն քրեական պատասխանատվությունից։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ ասվում է, որ  ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«ՀՀ գլխավոր  դատախազի  կողմից  ցուցում է  տրվել  մարզերի  և  համայնքների  դատախազներին`  անհապաղ  փոխել  ընտրված  խափանման  միջոց  կալանավորումը,  դադարեցնել  հետախուզումը և  քրեական  հետապնդումը  այն  զորակոչիկ մեղադրյալների  նկատմամբ, ովքեր  զորակոչի  ընթացքում  կամովին կներկայանան  ոստիկանություն  կամ  զինկոմիսարիատ  և  ցանկություն   կհայտնեն  ծառայելու  ՀՀ  զինված  ուժերում»,- նշում են մամուլի ծառայությունում։

ՀՀ  գլխավոր  դատախազությունը  դիմում է հետախուզման  մեջ  գտնվող  զորակոչիկներին՝ «օգտվել  ընձեռված   հնարավորությունից,  կատարել  հայրենիքի  և  ժողովրդի  հանդեպ  սահմանադրական  պարտքը,  ձերբազատվել  հետախուզվող  մեղադրյալի  կարգավիճակից,  հպարտորեն կրել մեր  անկախ և  ազատ  հայրենիքի  քաղաքացին  և  զինվորը  լինելու  բարձր  կոչումը»։

«Դիմում ենք նաև  զորակոչիկների ծնողներին՝ աջակցել  օտար  ափերից  իրենց  որդիների  վերադարձին,  նրանցից  թոթափել  թաքնվելու  նվաստացուցիչ  զգացումը,  նպաստել  նրանց  հետագա  առողջ  ֆիզիկական  ու  հոգեկան  դաստիարակությանը,  որպեսզի  նրանց  որդիները  հնարավորություն  ունենան,  ծառայությունը պատվով  ավարտելուց  հետո,  արժանապատիվ  ապրել և  արարել  հայրենի  հողի  վրա»,- նշում են մամուլի ծառայությունում։

աղորդագրության մեջ ասվում է նաև, որ քրեական հետապնդում չի իրականացվի  նաև այն անձանց  նկատմամբ,  ովքեր «Այլընտրանքային ծառայության  մասին» ՀՀ  օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն  մեկնելու  այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝ հայրենիքի առջև իրենց քաղաքացիական  պարտքը կատարելու համար:

Բացի այդ, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական  ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ՝ 27 տարին լրացած և օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայությանը չզորակոչված անձանց նկատմամբ, ովքեր օրենքով նախատեսված համապատասխան վճարումներ կկատարեն։

Գլխավոր դատախազությունում հիշեցրեցին նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքների և պարտավորությունների մասին։

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի»,- նշվում է հաղորդագրությունում։

Համաձայն  Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2009 թվականի  սեպտեմբերի 25-ին ստորագրած հրամանագրի՝ 2009թ.  հոկտեմբեր-դեկտեմբեր  ամիսներին կանցկացվի 2009 թվականի պարտադիր զինվորական  և  այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ։ 

Բացի այդ, նախագահի հրամանագրի համաձայն, կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ 511-533 հեռախոսահամարով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։