483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են մտել
16:10
04 Նոյեմբերի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են մտել:

«Չնայած երկու երկրի հարաբերությունները հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով կարճ ժամանակում զարգացման որոշակի մակարդակի հասան, ցավոք, դրանք այժմ փակուղի են մտել»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սաֆարյանի խոսքով, ստեղծված իրավիճակը, հիմնականում, պայմանավորված է նրանով, որ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների՝ առանց Ղարաբաղի հարցի համատեքստի:

Նա նշեց, որ քաղաքական զարգացման ժամանակակից փուլում կողմերից յուրաքանչյուրի մոտ առնվազն երկու նպատակ կարելի է տարբերակել: Հայաստանի համար դրանցից մեկը մինչև 2010թ. ապրիլի 24-ը, առանց ղարաբաղյան հակամարտության գործոնի ներառման, Թուրքիայի հետ արձանագրությունների վավերացումն է և ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելը՝ Թուրքիայի՝այդ արձանագրությունների վավերացումից հրաժարվելու դեպքում:

Պատգամավորը նշեց, որ «Թուրքիայի համար առաջին նման նպատակն է մինչև 2010թ. ապրիլը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը նաև, ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բացառելը: Իսկ երկրորդ նվազագույն նպատակն է, իր կարծիքով, Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջնորդ դառնալու ցանկությունը:

«Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների վավերացումը ձգձգելու բոլոր հնարավոր մոտեցումները կօգտագործի: Այդ ընթացքում կփորձի ղարաբաղյան հակամարտությունը լուծել՝ Ադրբեջանի շահերի օգտին՝ օգտագործելով սեփական դիվանագիտական միջոցներն ու մյուս հնարավորությունները»,- ընդգծեց Սաֆարյանը:

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։