477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խոզի գրիպի գրանցված դեպքեր չկան, սակայն դրանց հավանականությունը բացառված չէ. գլխավոր ինֆեկցիոնիստ
11:13
04 Նոյեմբերի 2009

Այսօրվա դրությամբ Հայաստանում չկա խոզի գրիպի բացահայտված որևէ դեպք, Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Միաժամանակ նա չի բացառել հանրապետություն A/H1N1 գրիպի թափանցման վտանգը, ինչպես նաև այն բանի հավանականությունը, որ այդ հիվանդության դեպքերը հանրապետությունում առկա են:

«Բժշկական տեսակետից իրավիճակն անբացատրելի է. Հայաստանի հարևան բոլոր երկրներում գրանցվել են գրիպի բազմաթիվ դեպքեր, այդ թվում նաև՝ մահացու ելքով, իսկ Հայաստանում՝ ոչ», - ասել է նա՝ դժվարանալով ասել, թե որքան երկար կտևի այդ իրավիճակն ու կհաջողվի՞, արդյոք, Հայաստանին խուսափել երկիր այդ վարակի թափանցումից:

Ասոյանը նշել է, որ հանրապետությունում իրականացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում նաև ստուգվել են ավելի քան հինգ տասնյակ քաղաքացիներ, որոնց մոտ բացահայտվել էին կասկածելի ախտանիշներ, սակայան նրանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել խոզի գրիպի կասկածը:

«Խստացվել են ստուգումները սահմանային կետերում, հատկապես Ուկրաինայից ժամանող ուղևորների նկատմամբ: Մենք խստացրել ենք նաև ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում», - ընդգծել է նա:

Այս կապակցության գլխավոր ինֆեկցիոնիստը տեղեկացրել է, որ դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվում են շրջայցեր՝ բացակայող երեխաներին և նրանց բացակայության պատճառները բացահայտելու նպատակով:

«Եթե բացակաների շրջանում կան շնչառական վիրուսի ախտանիշներ ունեցող երեխաներ, ապա իրականացվում են համապատասխան միջոցառումներ», - պարզաբանել է նա:

Միաժամանակ Ասոյանն ընդգծել է, որ խոզի գրիպը վտանգավոր է, քանի որ մեծ է հավանականությունը, որ այն կարող է ենթարկվել մուտացիայի՝ վերածվելով ավելի պաթոգեն, մահացու ելք ունեցող հիվանդության, և հենց սա է խոզի գրիպի վտանգը:

Խոսելով բարդությունների մասին՝ նա նշել է, որ առավել հաճախ զարգանում է թոքերի բորբոքում, որը աշխարհում գրանցված մահացու դեպքերի մեծամասնության պատճառն է:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, որը հղում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, աշխարհում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է լարված մնալ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2009 թ.-ի հոկտեմբերի կեսերին աշխարհում գրանցվել է A/H1N1 վիրուսով վարակման 414 հազար դեպք, այդ թվում նաև՝ շուրջ 5 հազար դեպք մահացու ելքով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում և դիարեա: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: