478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտորն արժանացել է ՀՀ կրթության նախարարության բարձրագույն պարգևին
19:47
02 Նոյեմբերի 2009

ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպա-Հայաստան խորհրդատվական կոմիտեի անդամ, Լյուվենի կաթոլիկ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բեռնար Կուլին հայանպաստ գործունեության համար պարգևատրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կրթության նախարարության մամուլի ծառայությունից:

Կուլին, լինելով «Հայաստանի եվրոպական բարեկամներ» ընկերության անդամ, հայագիտական թեմաներով չորս աշխատության հեղինակ է. ևս մեկ հոդված նախատեսվում է լույս ընծայել այս տարվա ավարտին:

Մեծ է նաև նրա ավանդը հայկական սեպագրերի ուսումնասիրության գործում:

Նախարարը, հանձնելով հուշամեդալը, շնորհակալություն հայտնեց ռեկտորին` վերջինիս հայանպաստ գործունեության և հայագիտության ոլորտում իրականացրած ուսումնասիրությունների համար:

«Ես հուսով եմ, որ Հայաստանի, մասնավորապես, հայ մշակույթի և գիտության հանդեպ Ձեր հետաքրքրությունը շարունակական կլինի, և Ձեր գործունեության շնորհիվ նաև ՀՀ կրթական ոլորտն ավելի դյուրին և արագ կինտեգրվի եվրոպական կրթական տարածքին` դառնալով համակարգի լիիրավ մասը»,- ասաց Աշոտյանը: 

Բեռնար Կուլին իր երախտագիտությունը հայտնեց հուշամեդալի կապակցությամբ` նշելով, որ խորապես զգացված է նման բարձրագույն պարգևի արժանանալու համար  և հավաստիացրեց, որ կշարունակի նպաստել արտերկրում հայ մշակույթի տարածման կարևորագույն գործին:

Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին հաջորդ տարի նախատեսվող Հայաստանի Հանրապետության և Բելգիայի  կառավարությունների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման և ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության` Բելգիայի Թագավորություն նախատեսվող պաշտոնական այցի հետ կապված հարցերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: