483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Երկիր» միությունը խայտառակ է անվանում հայ ակտիվիստի նկատմամբ վրացական դատարանի կայացրած վճիռը
17:53
02 Նոյեմբերի 2009

Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը հայտարարություն է տարածել, որում խայտառակ է անվանում Ջավախքի հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական դատարանի կյացրած վճիռը։

2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը, համապատասխանաբար, հինգ և երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) և 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ: Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը՝ որպես բողոք տեղի ունեցող դատական անօրինականությունների դեմ:

«Վրաստանի  վերաքննիչ դատարանում Վահագն Չախալյանի դատավարությունը տարվեց նույն «սցենարով», որով այն ընթանում էր առաջին դատական ատյանում: Ջավախահայ քաղաքական գործչին թույլ չտրվեց դատարանում ներկայացված լինել իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով, դատալսումների հայերեն թարգմանությունը թերի և անորակ էր, ինչը զրկեց Չախալյաններին և նրանց հայ փաստաբանին դատավարությանը լիարժեք մասնակցելու իրավունքից, դատարանը հրաժարվեց հարցաքննման նպատակով հրավիրել առաջին ատյանի կողմից չհարցաքննված որոշ վկաներին, ինչպես նաև անօրինական հիմքերով մերժեց բազմաթիվ այլ միջնորդություններ»,- ասվում է «Երկիր» Միության հայտարարությունում։  

Բացի այդ կազմակերպությունում նշեցին, որ վրացական արդարադատությունը գերադասեց արհամարհել հիմնավոր փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանի տանը և գրասենյակում 2008թ. հուլիսի 21-ին իբր հայտնաբերված զենք-զինամթերքը, որը օգտագործվեց որպես պատրվակ ջավախահայ գործչին, նրա հորն ու կրտսեր եղբորը ձերբակալելու համար, բերվել էր հենց նրանց տուն և գրասենյակ ներխուժած վրացական ոստիկանության և հատուկջոկատայինների կողմից:

«Երկիր» միությունում նշեցին նաև, որ վրացական արդարադատությունը շարունակեց «չնկատել» այն փաստը, որ Վահագն Չախալյանի կալանքը բխում է բացառապես քաղաքական շարժառիթներից, որոնք որևէ կապ չունեն նրա դեմ առաջադրված մեղադրանքների հետ, քանի որ 2005-06 թվականներին «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու և ակտիվ մասնակցելու» և «խուլիգանություն» կատարելու մեղադրանքները առաջադրվեցին 2008թ. դեկտեմբերին, ջավախահայ գործչի ձերբակալությունից շուրջ 4 ամիս, իսկ դատավարության մեկնարկից` շուրջ մեկ ամիս անց:

Վրացական արդարադատությունը որևէ ուշադրություն չդարձրեց այն փաստի վրա, որ քաղաքական դրդապատճառներից ելնելով ջավախքահայ գործչի նկատմամբ կիրառված պատժի տևողությունը ակնհայտորեն համաձափ չէ այն «իրավախախտումներին», որոնցում նա մեղավոր է ճանաչվել, և 2005-06թթ. փաստերի վրա հիմնված նոր մեղադրանքները նրա դեմ առաջ էին քաշվել Չախալյանին հնարավորինս երկար տևողության ազատազրկման դատապարտելու համար, քանի որ զուտ անօրինական զենք-զինամթերք պահելու մեղադրանքով նա դատապարտվել էր լոկ մեկ տարվա ազատազրկման:

«Վրացական արդարադատությունը, բնականաբար, արհամարհեց այն փաստը, որ «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու և ակտիվ մասնակցելու» և «իշխանության ներկայացուցչի դեմ… խուլիգանություն կատարելու» մեղադրանքներն իրենց բնույթով իսկ «քաղաքական» են և հիմնված Վահագն Չախալյանի` որպես ջավախահայության շահերը պաշտպանող գործչի` 2005-06 թթ. քաղաքական գործունեության փաստերի վրա, երբ 2005-06թթ. հանրահավաքների և բողոքի ակցիաների միջոցով հայ բնակչությունը առաջ էր քաշում իր լեզվակրթական, սոցիալ-մշակութային և կրոնական իրավունքների հետ առնչվող օրինական պահանջներ, իսկ 2006թ. հոկտեմբերի 9-ին բողոքում էր ՏԻՄ ընտրությունների կեղծման դեմ»,- ընդգծվում է փաստաթղթում։  

Փաստաթղթում նշվում է, որ վրացական արդարադատությունը արհամարհեց ջավախահայ քաղաքական գործչի նկատմամբ բանտում խտրական վերաբերմունքի դրսևորման փաստերը` Փարիզում Վրաստանի դեսպանատան առջև Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի 2009թ. ապրիլի 14-ի բողոքի ակցիայից երկու օր անց նրան դաժան ծեծի ենթարկելը, 2009թ. օգոստոսի 17-ին նրան` իր հայ փաստաբանի հետ տեսակցելն արգելելը:

Վրացական արդարադատությունը արհամարհեց նաև այն փաստը, որ ջավախահայ քաղաքական գործչի իրավունքների ոտնահարման այս խայտառակ շղթան լայն արձագանք է առաջացրել Հայաստանում և սփյուռքում: Մի շարք հայկական ոչ-կառավարական կազմակերպություններ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, եվրոպական քաղաքական գործիչներ հայտարարություններ են ընդունել և այլ գործողություններ են կատարել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի: 

«Հաշվի առնելով վերոնշյալը` «Երկիր» միությունը գնահատում է Վերաքննիչ դատարանի այս որոշումը որպես արդարադատության ծաղրանմանակում, որով վրացական արդարադատությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն լոկ վրացական իշխանությունների կցորդ կամակատար է` նրանց քաղաքական կամքը վավերացնելու նպատակով պատրաստ հլու-հնազանդ ոտնահարելու արդար դատավարության հիմնարար սկզբունքները»,- ասվում է հայտարարությունում։  

Միության անդամների կարծիքով՝ ջավախահայ քաղաքական գործչի նկատմամաբ այս խայտառակ դատավճռի վերահաստատմամբ  վրացական իշխանությունները գիտակցաբար «վերահաստատում» են ջավախահայության հետ ոստիկանական հալածանքների լեզվով խոսելու իրենց վճռականությունը, ինչը էլ ավելի է խորացնելու Վրաստանի հայաբնակ շրջաններում վախի եւ օտարման մթնոլորտը:

«Երկիր» միությունը նաև կոչ է անում միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ գործուն միջոցներ ձեռնարկել Վրաստանի հայաբնակ շրջաններում խորացող ճգնաժամը կանխելու ուղղությամբ` վրացական իշխանություններին մղելով դադարեցնել հալածանքները, ազատ արձակել ջավախահայ քաղաքական գործչին և կառուցողական երկխոսություն ծավալելու միջոցով լուծման եզրեր գտնել հայ փոքրամասնությանը հուզող խնդիրներին:

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը պարզ և հստակ ուղերձ հղի վրացական իշխանություներին առ այն, որ իր երկրի հայ բնակչության հետ ուժի, հալածանքների և իրավազրկության դիրքերից խոսելը տանում է դեպի փակուղի, և միայն մարդու և ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրական ճանաչման, պահպանման և իրականացման, ինչպես նաև ժողովրդավարական ընթացակարգերի իրական ներդրման միջոցով է հնարավոր կայուն երաշխիքներ ստեղծել երկրի զարգացման և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նշվում է հաղորդագրությունում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։