482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Եհովայի վկաներ» աղանդը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը. փորձագետ
17:28
02 Նոյեմբերի 2009

Հայաստանի ազգային անվտանգության տեսակետից ամենակործանարար ու վտանգավոր աղանդը «Եհովայի վկաներն» է, կարծում է «Կործանարար կուլտի զոհերի օգնության ու վերականգնման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանը:  

«Ամենավտանգավորը այն կրոնական կառույցն է, որն իր մեթոդիկայում օգտագործում է հոգեբանական ճնշման արգելված մեթոդներ, իսկ իր գաղափարախոսության մեջ ամրագրում պետական մարմիններին չհնազանդվելու դրույթներ»,- Ամարյանն ասաց երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` ՀՀ Սահմանադրությունում կան դրույթներ այն մասին, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կատարել պարտքը հայրենիքի առաջ, բայց «Եհովայի վկաների» օրենքներով դա արգելված է:

Ամարյանը նշեց, որ այլընտրանքային ծառայության մասին օրենքը փաստորեն ստորագրվել է «Եհովայի վկաների» համար, քանի որ օրենքի գործելու ողջ պատմության ընթացքում միայն մի քանի անձինք են ընտրել այլընտրանքային ծառայությունը, այն էլ զորամասերում, և դրանք եղել են ազգային փոքրամասնություն հանդիսացող մոլոկանների ներկայացուցիչներ:  

«Սակայն ոչ ոք չի խորացել այն հարցի էության մեջ, որ «Եհովայի վկաները» անգամ այլընտրանքային ծառայությունը չեն ընտրում, դա է ապացուցում համաշխարհային փորձը»,- ասաց Ամարյանը՝ հավելելով, որ եթե նրանք չեն ենթարկվում պետությանը, ուստի նրանք սպառնում են նրան:

Միևնույն ժամանակ Ամարյանը կարծում է, որ մարդը պետք է ազատ ընտրություն ունենա, սակայն դա անելու համար նա պետք է լիովին տեղյակ լինի դրա մասին, և այդ առաքելությունը պետք է կատարեն հոգեբանները:

Օրերս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը չբավարարեց զինծառայությունից խուսափող «Եհովայի վկաներ» աղանդի անդամ Վահան Բայաթյանի կողմից պետության դեմ ներկայացված հայցը:

Բայաթյանը ՄԻԵԴ-ին իր բողոքում նշել էր, որ Հայաստանում իրեն ներկայացված զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքը մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում է:

Սակայն ՄԻԵԴ-ը համարել է, որ կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտումը, որը սահմանում է մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքը, հայկական պետության կողմից թույլ չի տրվել:
 
26-ամյա Վահան Բայաթյանը «Եհովայի վկաներ» աղանդի անդամ է: 2001 թ.-ին զորակոչային բժշկական հանձնաժողովը նրան զինվորական ծառայությանը պիտանի է ճանաչել, որից հետո Բայաթյանը ծանուցագիր է ստացել, բայց նշանակված օրը զինկոմիսարիատ չի ներկայացել:

2001 թ.-ի օգոստոսին Բայաթյանի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ 2002 թ.-ի նոյեմբերի 28-ին մայրաքաղաքային Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը Բայաթյանին մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտել:  

2002 թ.-ի դեկտեմբերի 24-ին քրեական և ռազմական գործերով վերաքննիչ դատարանը բեկանեց դատարանի վճիռը պատժի մասով և Բայաթյանին դատապարտեց երկուսուկես տարվա ազատազրկման: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: