480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Ղարաբաղի անկախությունը. ընդդիմություն
16:32
02 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք ԼՂՀ անկախությունը, որպեսզի այն կարողանա պաշտպանել իր ազգային շահերը միջազգային ասպարեզում»,- երկուշաբթի պատգամավորն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով` Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը կնպաստի դրա արագ ճանաչմանը ուրիշ երկրների կողմից, նախևառաջ գերտերությունների, ինչը, իր հերթին, կհանգեցնի Հայաստանի ապաշրջափակմանը և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը:

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին այն մասին, թե ինչ տարածքներ կընկնեն ԼՂՀ իրավասության տակ Հայաստանի կողմից նրա ճանաչման դեպքում, Բախշյանը նշեց, որ բոլոր հարցերը ԼՂՀ անկախության ճանաչման առնչությամբ կլուծվեն ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխան:

«Ամեն ինչ պետք է կատարվի ԼՂՀ Սահմանադրության համաձայն և Հայաստանի Սահմանադրության շրջանակներում: ԼՂՀ-ն անկախ ճանաչելով՝ Հայաստանը ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածի համաձայն, կճանաչի Ղարաբաղի ներկայիս տարածքը»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հույս հայտնեց, որ մինչև ընթացիկ տարվա վերջը ՀՀ խորհրդարանը այդ հարցը կընդգրկի իր օրակարգում և կճանաչի ԼՂՀ անկախությունը:

«Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման խնդիրը ավելի հաճախ է արդիական դառնում, և ես կարծում եմ, որ այդ անգամ բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը, գիտակցելով այս խնդրի կարևորությունը, կմիավորվեն և ԼՂՀ անկախության ճանաչմանը կողմ կարտահայտվեն»,- ընդգծեց Բախշյանը:

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաթեթը «Ժառանգություն» խմբակցության կողմից խորհրդարան է ներկայացվել դեռևս 2007 թ.-ին, սակայն բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «Ժառանգության», դեմ արտահայտվեցին, և փաթեթը մերժվեց:

Ներկայում ՀՀ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը» չեն սատարում ԼՂՀ անկախության ճանաչման գաղափարին՝ համարելով այն վաղաժամ: 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: