482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ողջ միջազգային հանրությունը սպասում է հայ-թուրքական արձանագրությունների արագ վավերացմանն ու իրականացմանը. Նալբանդյան
15:58
02 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ողջ միջազգային հանրությունը սպասում է հայ-թուրքական արձանագրությունների արագ վավերացմանն ու իրականացմանը, Ռոյթեր գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինչի՞ համար ենք մենք ստորագրել երկու արձանագրությունները, եթե չենք պատրաստվում դրանք վավերացնել ու իրականացնել: Կարծում եմ, որ ողջ միջազգային հանրությունը սպասում է այդ արձանագրությունների արագ վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև արձանագրություններում առկա պայմանավորվածությունների հանդեպ հարգանքին»,- նշեց Նալբանդյանը:  

Ընդ որում նա ասաց, որ Երևանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը Ղարաբաղյան հակամարտության խնդրի հետ կապելը:  

«Նախապայմանների մասին խոսակցությունը նոր խոչընդոտներ և արհեստական բարդություններ ստեղծել է: Չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհ է կամ խոհեմ մոտեցում այս երկու արձանագրությունների վավերացման ու իրականացման հանդեպ»,- ասաց Նալբանդյանը:

«Եթե կողմերից մեկը վավերացման և իրականացման ճանապարհին խոչընդոտներ ստեղծի կամ ձգձգի գործընթացը, ապա, կարծում եմ, նա կկրի բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- հավելեց նա:

Նալբանդյանի խոսքերով՝ հայկական կողմը չի կարող որոշակի ժամանակ սահմանել, երբ այդ արձանագրությունները կվավերացվեն, «բայց մենք կարող ենք ուղղակի ասել, որ կանենք ամեն հնարավոր բան դրանց արագ վավերացման համար»:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդունեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումը ինչպես բանակցությունների երկար ու ձիգ ռաունդներից, այնպես էլ «ֆուտբոլային» դիվանագիտությունից հետո, երբ Թուրքիայի և Հայաստանի նախագահները ներկա են եղել երկու թիմերի ֆուտբոլային հանդիպումներին, հեշտ չի լինի:  

«Բանակցությունների փուլերից ոչ մեկը հեշտ չի եղել: Յուրաքանչյուր փուլը նախորդից ավելի բարդ է եղել, սակայն մենք ամեն դեպքում հասանք պայմանավորվածությունների և կնքեցինք արձանագրություններ, քանի որ դրա համար կար քաղաքական կամք»,- ասաց Նալբանդյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։