480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն 2009-2011 թթ.-ին Հայաստանին 16 միլիոն եվրո կտրամադրի դատաիրավական բարեփոխումների անցկացման համար. արդարադատության նախարարություն
15:31
02 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն մտադիր է Հայաստանին 16 մլն եվրո տրամադրել 2009-2011 թվականներին դատաիրավական բարեփոխումների անցկացման նպատակով, երկուշաբթի հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը պետաիրավական և ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովներում 2010թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ։

«2009 թվականին Հայաստանին կտրամադրվի 8 մլն եվրո, իսկ 2010-2011 թվականներին կփոխանցվի 4-ական մլն եվրո»,- տեղեկացրեց Դանիելյանը։

Ինչպես հայտնեց Հայաստանի արդարադատության նախարարը, միջոցների մի մասը կուղղվի նոր քրեակատարողական հաստատությունների վերականգնմանն ու կառուցմանը։

Դանիելյանի խոսքերով՝ շինարարական աշխատանքների հատկացումների չափերը կսահմանվեն անհրաժեշտ բոլոր նախագծային աշխատանքների և հստակեցումների անցկացումից հետո։

Հայաստանի արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս Գորիսի քրեակատարողական հիմնարկի նոր շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Հիմնարկը գտնվելու է Գորիսից Խնձորեսկ տանող ճանապարհին՝ Գորիսից 8 կմ հեռավորության վրա։

Միաժամանակ, Դանիելյանի խոսքերով, կշարունակվեն Արմավիրի քրեակատարողական հիմնարկի վերականգնողական աշխատանքները։

Ընդհանուր առմամբ Հայաստանի արդարադատության նախարարության կարիքներին պետբյուջեի կողմից կտարմադրվի 537,7 մլն դրամ։ Համաձայն 2010 թվականի Հայաստանի պետբյուջեի նախագծի՝ նախատեսված են 676,6 մլրդ դրամի պետբյուջեի եկամուտներ, իսկ ծախսերը՝ 859,6 մլրդ դրամի մակարդակով։

Հարկային մուտքերը Հայաստանի պետբյուջե 2010 թվականին նախատեսված են 533 մլրդ դրամի չափով։

Դոլարի հաշվարկային փոխարժեքը դրամի նկատմամբ նախատեսված է 376 դրամի մակարդակով մեկ դոլարի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: