480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական ներկայացուցչական ժողովը
10:43
02 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական ներկայացուցչական երրորդ ժողովը՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գլխավորությամբ, շաբաթ օրը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ժողովը նվիրված է եղել Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթղթի քննարկմանն ու հաստատմանը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ժողովի բացմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ևս Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ է:

Թեմական Կանոնադրությունը Հայ Առաքելական Եկեղեցու Ընդհանուր Կանոնադրության մասն է:

Ժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալով՝ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը համոզմունք է հայտնել, որ Եկեղեցու առաքելության իրագործման արդյունավետությունը մեծապես պայմանավորված է կանոնակարգված գործունեությամբ:

«Թեմական և ծխական կանոնադրությունների ուղենշային փաստաթղթի ընդունումը մեր Եկեղեցու համար հուսալի հեռանկարներ է ստեղծելու թեմերի կյանքը առավել կազմակերպված դարձնելու առումով: Այս փաստաթղթի ընդունմամբ մենք զգալի քայլ ենք կատարելու Հայ Եկեղեցու կանոնադրության ընդունման գործընթացում` միաժամանակ արտացոլելով Հայոց Եկեղեցու պատմականոնական դիմագիծը», - ասել է Գարեգին Երկրորդը:

Ժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` կարևորելով Հայոց Եկեղեցու կարևոր մասնակցությունն ու դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի կյանքում:

Սահակյանը ներկայացրել է նաև Արցախի կյանքի տարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները, արցախահայության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ներդրվող պետական և հոգևոր այրերի ջանքները:

ԼՂՀ նախագահը նաև մեծապես կարևորել է աշխարհասփյուռ հայության շարունակական զորակցությունը Արցախին:

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, անդրադառնալով պետություն-Եկեղեցի հարաբերություններին և սերտ համագործակցությանը, շեշտել է Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր դերը ազգային ինքնության պահպանության գործում:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ ժողովի արդյունքները կնպաստեն Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանը և ժամանակակից մարտահրավերների արդյունավետ դիմագրավմանը:

Ժողովին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Հայաստանի և Սփյուռքի հայոց թեմերի առաջնորդներ, վանաբնակ բարձրաստիճան հոգևորականներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և թեմական աշխարահական ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 30-ին ժողովի մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվեցին երեկոյան ժամերգության` հավաքական աղոթք կատարելով առաջիկա ժողովի բարի ընթացքի համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։