486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պետբյուջեի ծախսերը` ուղղված ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանությանը 2010 թ.-ին, կկազմեն 239,8 մլրդ դրամ
17:30
30 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ին բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի համար ծրագրված են 239,8 մլրդ դրամի չափով, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ուրբաթ երկրի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ:

Դավթյանը հայտնել է, որ հաջորդ տարվա սոցիալական ծախսերը երկրի պետբյուջեի ընդհանուր չափի 30 տոկոսն են կազմում՝ հավելելով, որ «ծրագրված հարաբերակցությունը բավականին մեծ ցուցանիշ է»:  

Ֆինանսների նախարարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ին կրթության ոլորտի համար 95 մլրդ դրամ կկազմեն, ինչը փոքր-ինչ քիչ է ընթացիկ տարում ծրագրված ցուցանիշից:

Սակայն նախարարը, չհստակեցնելով կրճատման չափը, հավելել է, որ ցուցանիշի իջեցումը կապված է կապիտալ ծախսերի կրճատման հետ:

2010 թ.-ի ծրագրով գիտության համար ծախսերը անփոփոխ են մնում և կկազմեն 8,4 մլրդ դրամ, իսկ առողջապահության ծախսերը 54,1 մլրդ դրամի կհասնեն: 

«2010 թ.-ին կշարունակվի նաև 1988 թ.-ին երկրաշարժի արդյունքում տուժած աղետի գոտու վերականգնումը, և այդ նպատակներով կծախսվի 24 մլրդ դրամ»,- նշեց նա:  

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին օգնությանը, ապա, ինչպես նշեց նախարարը, այն մյուս տարի 31 մլրդ դրամ կկազմի:

«Օգնությունը կցուցաբերվի միևնույն ծավալով, ինչ որ այս տարի: Այստեղ մեր քաղաքականությունը չի փոխվել ու չի փոխվի»,- ընդգծեց նախարարը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։