486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մրցութային նախագծի մշակումը կսկսվի առաջիկա ամիսներին
15:04
30 Հոկտեմբերի 2009

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մրցութային նախագծի մշակումը կսկսվի մոտակա ամիսներին, տեխնիկական-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) գործընթացի ավարտից անմիջապես հետո, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

«Կարծում եմ, որ մոտակա մի քանի ամսում մենք կավատրենք բանկային ՏՏՀ-ի և շրջակա միջավայրի վրա այդ նախագծի ազդեցության մասին փաստաթղթի մշակումը, ինչից հետո կսկսենք ներդրողների ներգրավման մրցութային փաթեթի մշակումը, Հայաստանի համար հսկայածավալ նախագծի իրագործումը», - ասաց նա ուրբաթ «Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցության խնդիրները էներգետիկայի ոլորտում» կլոր սեղանի ընթացքում:

Գալստյանի խոսքերով, խոսքը գործող հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա մինչև 1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին է:

«Մեր ծրագրիրը կայանում է այդ հարթակի վրա աշխարհում լավագույն տեխնոլոգիական լուծումների իրականացման մեջ: Որոշված է նաև, որ նոր էներգաբլոկը կկառուցվի հայ մասնագետներին ծանոթ տեխնոլոգիաներով», - պարզաբանեց նա:

Փոխնախարարը նաև հիշեցրեց, որ բոլոր նախագծերը կառավարիչ-ընկերության մրցույթում հաղթել է «Worley Parsons» ամերիկաավստրալական ընկերությունը, որը մշակելու է տեխնիկական փաստաթղթերը, ՀՀ կառավարության անունից կազմակերպելու է մրցութային և բանակցային գործընթացը ներդրողների և ընկերությունների հետ, որոնք կներգրավվեն որպես մշակողներ, կառուցողներ և կապալառուներ:

«ՏՏՀ-ի ավարտից անմիջապես հետո կհրապարակվի և դատին կհանձնվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանն ուղղված, փորձագիտորեն հիմնավորված հայկական դիրքորոշումը», - ասաց Գալստյանը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներով, այս նախագիծը կարող է մոտավորապես 5 միլիարդ դոլար արժենալ:  Նախագծի իրագորման համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006թ.-ին օրենսդրորեն չեղյալ է համարել պետական նոր ատոմային բլոկերի սեփականության իրավունքի մենաշնորհը:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։