481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետը չի բացառում մինչև դեկտեմբեր Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հնարավորությունը
14:47
30 Հոկտեմբերի 2009

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում մինչև 2009թ.-ի դեկտեմբեր Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հնարավորությունը:

«Բացառված չէ, որ Թուրքիան վավերացնի արձանագրությունները մինչև դեկտեմբեր», - ուրբաթ լրագրողներին ասաց Սաֆրաստյանը՝ այդ ամենը պայմանավորելով դեկտեմբերին կայանալիք Թուրքիայի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպմամբ, որի նպատակը Եվրամիությունում այդ երկրի անդամակցության հարցն է:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Սաֆրաստյանի խոսքերով, թուրքական ղեկավարության մոտ դժվարությամբ, սակայն ձևավորվում է արձանագրությունների վավերացման գործընթացի արագացման մոտեցումը:

Միաժամանակ փորձագետը չի բացառում նաև այն, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը արհեստական բնույթ է կրելու:

«Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով արձանագրությունները կարող են վավերացվել, սակայն տեխնիկական պատճառներով Թուրքիան կարող է ձգձգել սահմանի բացումը», - պարզաբանեց Սաֆրաստյանը:

Բացի այդ նա նշեց, որ Թուրքիան բարդ ընտրության առջև է կանգնած: «Եթե չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ապա սահմանը չի բացվի, սակայն եթե սահմանը չբացվի, ապա ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը», - ասաց Սաֆրաստյանը՝ նշելով, որ Թուրքիայի վերնախավը գտնվում է այդ չփոխկապակցված խնդիրների ճնշման տակ:

Այս կապակցությամբ Սաֆրաստյանի խոսքերով, Թուրքիան ձգտելու է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չվնասի թուրք-ադրբեջանական հարաբերությունները:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: