484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Պատվո շքանշան է հանձնել Քշիշտոֆ Պենդերեցկուն
19:56
29 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Պատվո շքանշանով է պարգևատրել լեհ հանրահայտ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:  

Լեհ դիրիժորը մեր երկրում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» ծրագրով`«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Նախագահ Սարգսյանն ուրախությամբ ողջունել է մեծանուն կոմպոզիտորին  Հայաստանի Հանրապետությունում և ասել. «Մեզ համար մշտապես մեծ պատիվ կլինի հյուրընկալել Ձեզ մեր երկրում: Մեր ժողովուրդը շատ բարձր է գնահատում Ձեր երաժշտական արվեստը, ստեղծագործությունները, նաև նվիրվածությունն ու հայկական արմատները»:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ  ժողովրդի կարծիքը  հաշվի առնելով և կատարելով երաժշտասեր հասարակայնության ցանկությունը` հոկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել Քշիշտոֆ Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

Շնորհակալությամբ ընդունելով Հայաստանի պետական բարձր պարգևը` Քշիշտոֆ Պենդերեցկին ասել է, որ այն իր համար մեծ պատիվ է և դրա համար, երևի թե, պարտական է նաև իր հայուհի տատին:  Նա նշել է, որ երկրորդ անգամ է մասնակցում «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնին և պարզապես հիացած է:

«Ինձ համար հատկապես ուրախալի էր ունկնդիրների մեջ տեսնել մեծ թվով երիտասարդների, ինչը նշանակում է, որ իմ արվեստը ապագայի ձեռքերում է»,- ընդգծել է աշխարհահռչակ արվեստագետը:

Հանրապետության նախագահը և անվանի կոմպոզիտորը խոսել են նաև հայ-լեհական մշակութային առնչությունների, համագործակցության նոր ձեռնարկների մասին:

Քշիշտոֆ Պենդերեցկին լեհական երաժշտական ավանգարդի կոմպոզիտոր է, ծնվել է 1933 թվականին։ Ավարտելով Կրակովի Պետական բարձագույն երաժշտական դպրոցը՝ նա դարձել է բազմաձայնության և կոմպոզիցիայի պրոֆեսոր։

Պենդերեցկին միջազգային ճանչում ստացավ 1960-ին, երբ կատարվեց նրա՝ 52 լարային գործիքների համար գրված «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործությունը։

Իր ստեղծագործական ճանապարհին նա գրել է 4 օպերա, 7 սիմֆոնիա, 10 գործիքային կոնցերտ, 13 ստեղծագործություն նվագախմբի համար, մի շարք երգչախմբային, վոկալ և կամերային ստեղծագործություններ։

Պենդերեցկին Գրեմմիի եռակի, Էմմիի երկակի դափնեկիր է։ Իր կառավարության կողմից պարգևատրվել է 11 բարձրագույն պարգևով։

Լեհ կոմպոզիտորը նաև Մոսկվայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է, 12 համալսարանների պատվավոր դոկտոր, Բավարիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ, Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի, Ամերիկայի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: