482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպան պետք է իր գնահատականը տա «Արևելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանի հետ համագործակցելուց Ադրբեջանի հրաժարվելուն. Նալբանդյան
15:02
29 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արևելյան գործընկերության» եվրոպացի գործընկերները պետք է իրենց համապատասխան գնահատականը տան այդ նախաձեռնության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցելուց Ադրբեջանի հրաժարվելուն, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Արևելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» 5-րդ համաժողովի ժամանակ:

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ ոչ բոլորն են կիսում տարածաշրջանոում համագործակցության և վստահության մթնոլորտի հաստատմանն ուղղված համաեվրոպական մոտեցումը: Դեռևս նախաձեռնությանն ուղղված նախապատրաստական աշխատանքների և առաջին հանդիպումների ժամանակ Ադրբեջանը զբաղեցնում էր մի դիրք, որը բացառում էր Հայաստանի հետ համագործակցությունը «Արևելյան գործընկերության» շրջանակներում: Կարծում եմ՝ դա անհեռատես քայլ է, և այն պետք է արժանանա մեր եվրոպացի գործընկերների համապատասխան գնահատականին», - ընդգծեց Նալբանդյանը:

Նա նշեց, որ 2009 թ.-ի մայիսին Պրահայում մեկնարկած «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում է նախատեսում, այլև համագործակցության հնարավորություն է ստեղծում վեց գործընկեր-երկրների միջև, և այս իմաստով Եվրոպական Միությունը որոշակի ներուժ ունի՝ Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցության զարգացման համար՝ աջակցելով տարածաշրջանային կայունությանն ու ներդաշնակությանը:

«Արևելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» համաժողովը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և կանցկացվի 29-30-ը Երևանում:

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է ԵՄ-ի և  հետխորհրդային երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականության շրջանակներում։

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան-երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2009-2013 թվականներին հարևան-երկրներին 600 մլն եվրո կտրամադրի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: