484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «EXPO-Russia Armenia» երկրորդ ցուցահանդեսը
13:54
29 Հոկտեմբերի 2009
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է «EXPO-Russia Armenia» երկրորդ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միշտ միավորել է հոգևոր մտերմությունը, մշակույթների սերտ փոխկապակցվածությունը, փոխադարձ համակրանքն ու ռազմավարական գործընկերությունը: Երկու երկրների միջև դինամիկ զարգանում են առևտրատնտեսական կապերը, աճում է ապրանքաշրջանառությունը», - ասաց դեսպանը՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարարի ողջույնի խոսքերը:

Նա նաև նշեց, որ ռուսական ներդրումները մեծ դեր են խաղում հայկական տնտեսության կարևոր ոլորտներում:

Կովալենկոն ընդգծեց, որ Լավրովը կարևորել է փոխգործակցության այնպիսի ձևերը, ինչպիսին «EXPO-Russia Armenia»-ն է, որը նպաստում է համագործակցության ամրապնդմանը:

«Նման միջոցառումները կօգնեն պետական կառույցների, գործարար միջավայրի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին փորձ փոխանակել և պայմանավորվել նոր փոխշահավետ նախագծերի շուրջ», - ասաց դեսպանը:

«Համոզված եմ, որ «EXPO-Russia Armenia» ցուցահանդեսն իր ներդրումը կկատարի երկու երկրների միջև համագործակցության խորացման և երկու ժողովուրդների բարեկեցության բարձրացման գործում», - մեջբերեց Կովալենկոն ՌԴ ԱԳ նախարարի խոսքերը:

«EXPO-Russia Armenia» երկրորդ ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ռուսական և հայկական ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության զարգացումն է, կապերի հաստատումն ու ամրապնդումը երկրների միջև, համատեղ բիզնեսի, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների զարգացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, բարձր տեխնոլոգիաների, շինարարության, ավտոմոբիլային արդյունաբերության, հեռահաղորդակցության և կապի, նավթագազային արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարական տեխնիկայի, բժշկության և դեղագործության բնագավառներում։

Միջոցառման մասնակիցների թվում են այնպիսի ռուսական ընկերություններ, ինչպիսիք են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» բաժնետիրական կազմակերպությունը, Տիեզերական գործիքաշինության գիտահետազոտական ինստիտուտը, Ուլյանովսկի մեխանիկական գործարանը, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ն, «Գոռնիյե մաշինի» ՓԲԸ-ն, «Տիեզերական գործիքաշինության գիտահետազոտական ինստիտուտ» պետական դաշնային միավորված ձեռնարկությունը, «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն:

Ցուցահանդեսի աշխատանքի ընթացքում տեղի կունենա կոնֆերանս, կլոր սեղաններ, կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի ձեռնարկություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գործերով դաշնային գործակալությունը (Ռոսսոտրուդնիչեստվո),  «Զարուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն, «Մուլտի գրուպ» կոնցեռնը և Խաղաղության հիմնադրամների միջազգային ասոցիացիան (ԽՀՄԱ):

Երևանում առաջին անգամ «EXPO-RUSSIA» արդյունաբերական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2008թ.-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը: Դրան մասնակցել է Ռուսաստանի 30 մարզերից ավելի քան 60 ռուսական ընկերություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: