481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը վավերացրել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագիրը
13:10
29 Հոկտեմբերի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ վավերացրել են  Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրն ու «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագիրը:

Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը կնքվել է Մոսկվայում 2009 թ.-ի հունիսի 9-ին և ստորագրվել վեց երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ուզբեկստանի կողմից՝ Հայաստանի մասնակցությամբ:

ԵվրԱզԷՍ-ը միջազգային տնտեսական կազմակերպություն է, որն ունի գործառույթներ, որոնք կապված են նրա կազմի մեջ մտնող երկրների արտաքին մաքսային ընդհանուր սահմանների ձևավորման, միասնական արտաքին-տնտեսական քաղաքականության, սակագների, գների և ընդհանուր շուկայի գործունեության այլ բաղկացուցիչների մշակման հետ, կազմակերպությունը ստեղծվել է 2000 թ.-ին:

Այժմ կազմակերպության անդամներն են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Հայաստանն ու Մոլդովան:

Ինչպես պարզաբանեց Հակոբյանը, ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի չափը կազմում է 10 միլիարդ դոլար, որոնցից Ռուսաստանին բաժին է հասնում 7,5 միլիարդ դոլարը, Բելառուսին՝ 10 միլիոն դոլարը, Ղազախստանին՝ 1 միլիարդ դոլարը, իսկ մնացած երկրներին, այդ թվում նաև Հայաստանին՝ մեկական միլիոն դոլար:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ հակաճգնաժամային հիմնադրամը կոչված է աջակցել մասնակից-երկրներին ազգային տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու, հետճգնաժամային վերականգնման ապահովման և երկրների հետագա զարգացմանն աջակցելու համար:

Արամյանի խոսքերով, պայմանագրի համաձայն՝ հակաճգնաժամային հիմնադրամի միջոցները տրամադրվելու են կայունացնող վարկերի, միջպետական ներդրումների տեսքով:

 Ըստ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագրի, որն ուղղակիորեն կապված է հիմնադրման պայմանագրի հետ, կարգավորվում է հիմնադրամի միջոցների կառավարման կարգը՝ դրանք իրավաբանական անձին փոխանցելու միջոցով

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարարը, միջոցները կփոխանցվեն Զարգացման եվրասիական բանկի կառավարմանը, որի անդամ է նաև Հայաստանը:

Բանկը սկսել է գործել 2006 թ.-ի հունիսից: Այժմ Զարգացման եվրասիական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 միլիարդ դոլար: Այն ձևավորվել է մասնակից-պետությունների կողմից կատարված վճարների հաշվին՝ Ռուսաստան՝ 1 միլիարդ դոլար, Ղազախստան՝ 500 միլիոն դոլար, Հայաստան՝ 100 հազար դոլար, Տաջիկստան՝ 500 հազար դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: