483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը
12:25
29 Հոկտեմբերի 2009

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո կազմակերպված Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովն է հինգշաբթի բացվել Երևանում:

Երկօրյա համաժողովին մասնակցում են շուրջ 100 կարդիոլոգներ տարբեր երկրներից, այդ թվում նաև Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իսրայելից, Լիբանանից և Սիրիայից:

Ինչպես համաժողովի բացման ժամանակ տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը՝ համաժողովի հիմնական նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ կարդիոլոգների ներուժը՝ հայ ժողովրդի առողջության պահպանման և Հայաստանում բժշկագիտության զարգացման համար։

«Այսօր Հայաստանի կառավարության ռազմավարության մեջ բժշկության ոլորտն առաջնահերթ տեղում է, և այս տեսակետից մեր նպատակն է վերածել Հայաստանը կարևորագուն տարածաշրջային բժշկական կենտրոնի, ինչը հնարվոր է միջազգային փորձի և կարծիքների փոխանակման միջոցով: Այս իմաստով կարդիոլոգների եվրոպական և կովկասյան համատեղ համաժողովի անցկացումը կարևոր ազդակ կհաղորդի հայկական բժշկագիտության զարգացմանը», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ միջազգային փորձի փոխանակումը պետք է անցկացվի կլաստերային մոտեցման հիման վրա, որը ենթադրում է նորագույն գիտելիքների ձեռքբերում ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանի բարձրագույն լավագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու միջոցով:

«Մեր սրտաբանները պետք է հնարավորություն ունենան ստաժավորում անցնել աշխարհի լավագույն ուսումնական և գիտական հաստատություններում, և այս գործում ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր է», - դիմեց վարչապետ համաժողովին ներկա գտնվող սրտաբաններին:

Միաժամանկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարձր գնահատելով կարդիոլոգիայի զարգացման համար համաժողովի նշանակությունը, համոզմունք հայտնեց, որ համաժողովի ընթացքում կբացահայտվեն ոչ միայն ախտորոշման նոր մեթոդներ, այլև կառաջարկվեն սրտաբանության զարգացման նոր մոտեցումներ:

«Ժամանակակից աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունը զբաղեցնում է առաջին տեղը, այդ պատճառով նման համաժողովների կազմակերպումն ու անցկացումը, անկասկած, սրտաբանության զարգացման կարևոր քայլ է», - ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:

Միաժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Կարդիոլոգիայի եվրակովկասյան համաժողովը կնպաստի Հայաստանի և հայկական սփյուռքի կարդիոլոգների միջև համագործակցությանն ու նոր մոտեցումների փոխանակմանը՝ բարձրացնելով կարդիոլոգիայի զարգացման և կատարելագործման մակարդակը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: